Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 391 2. Կենտրոնական բանկն իրականացնում է նաև վերստուգվող անձանց գործունեության ամենօրյա հեռակա վերահսկողություն` վերստուգվող անձանց կողմից օրենքով, Կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով և դրանց հիման վրա Կենտրոնական բանկի խորհրդի, նախագահի կամ վերստուգող ստորաբաժանման կողմից պահանջվող` Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունների, տեղեկանքների, ինչպես նաև սույն գլխով նախատեսված այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման միջոցով (այսուհետ` վերստուգվող անձանց մոտ ստուգումները և հեռակա վերահսկողությունը` ստուգում): Սույն օրենքով ստուգումների մասին սահմանված կանոնները վերաբերում են վերստուգվող անձանց մոտ ստուգումներին և հեռակա վերահսկողությանը, եթե տվյալ դրույթի բովանդակությունից չի բխում, որ խոսքը վերաբերում է միայն վերստուգվող անձանց մոտ ստուգումներին կամ միայն հեռակա վերահսկողությանը. 3. Ստուգումներն իրականացնում է Կենտրոնական բանկի` ստուգումների համար լիազորված ստորաբաժանումը (այսուհետ` վերստուգող ստորաբաժանում). 4. Վերստուգվող անձանց մոտ ստուգումներն անցկացվում են Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի որոշմամբ` դրանց հիման վրա վերստուգող ստորաբաժանման ղեկավարի տված լիազորագրով սահմանված պաշտոնատար անձանց կողմից: Վերստուգվող անձանց մոտ ստուգմանը կարող են մասնակցել նաև վերստուգող ստորաբաժանման աշխատակից չհանդիսացող Կենտրոնական բանկի այլ աշխատակիցներ: Սույն կետում նշված որոշման մեջ նշվում են վերստուգվող անձի անվանումը կամ անունը, ստուգման նպատակը, իսկ լիազորագրում` վերստուգող խմբի կազմը, այդ թվում` ղեկավարը, վերստուգվող անձի մոտ ստուգում անցկացնելու սկիզբը և ավարտը: Լիազորագիրը տրվում է վերստուգող ստորաբաժանման ձևաթերթի վրա, վերստուգող ստորաբաժանման ղեկավարի կամ սահմանված կարգով նրան փոխարինող անձի ստորագրությամբ՝ առանց Կենտրոնական բանկի կնիքի դրոշմման: Վերստուգող ստորաբաժանման ղեկավարի կողմից վերստուգվող անձանց մոտ ստուգումներ իրականացնելիս լիազորագիր չի պահանջվում: Կենտրոնական բանկը կարող է իր կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերով սահմանել վերստուգող խմբի անդամների նվազագույն քանակը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 391 5. Բանկերում ստուգումների իրականացման արդյունքում կազմված հաշվետվություններում և ակտերում (տեղեկանքներում) պարունակվող տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք, ներդրումային ընկերություններում, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մոտ, ներդրումային ֆոնդի կառավարիչներում, կարգավորվող շուկայի օպերատորների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի մոտ՝ ծառայողական և ներքին տեղեկություններ, իսկ ապահովագրական և վերաապահովագրական ընկերություններում, ինչպես նաև Բյուրոյում` ապահովագրական գաղտնիք, որոնք կարող են երրորդ անձանց տրամադրվել բացառապես օրենքով նախատեսված հիմքերով և կարգով. 6. Բանկերում, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություններում, Բյուրոյում, ներդրումային ընկերություններում, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մոտ, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց մոտ, կորպորատիվ ներդրումային ֆոնդերում ստուգումների ընթացքում հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին հայտնում է համապատասխան իրավապահ մարմիններին՝ համապատասխանաբար «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 391 7. Բանկ, ներդրումային ընկերություն, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ, ներդրումային ֆոնդի կառավարիչ, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ կամ ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություն և Բյուրո չհանդիսացող վերստուգվող անձանց ստուգումների ընթացքում հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին հայտնում է համապատասխան իրավապահ մարմիններին` օրենքով սահմանված կարգով. 8. Կենտրոնական բանկը կարող է նաև իրականացնել վերստուգվող անձանց գործունեության ուսումնասիրություններ` վերստուգվող անձի կամ Կենտրոնական բանկի տարածքում, Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունների, այլ փաստաթղթերի պարզաբանման և մեկնաբանման, ինչպես նաև առանձին վերլուծություններ իրականացնելու նպատակով: Ընդ որում, ուսումնասիրությունների արդյունքում սույն գլխով նախատեսված պատասխանատվության միջոցներ չեն կարող կիրառվել: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 391 Կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողությունը և ստուգումների անցկացումը. 1. Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայի մասնակիցների, կենսաթոշակային գործունեություն իրականացնող ոչ պետական կազմակերպությունների, ապահովագրական գործունեություն իրականացնողների, գրավատների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց, ներդրումային ֆոնդի օտարերկրյա կառավարիչների, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի (Երաշխիքային ֆոնդի կառավարման մասով), Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց և իրենից լիցենզիա ստացած այլ անձանց, Բյուրոյի և ֆինանսական խմբերի (այսուհետ՝ վերստուգվող անձինք) ստուգումները (այսուհետ՝ վերստուգվող անձանց մոտ ստուգումներ) իրականացնում է սույն գլխով նախատեսված հիմքերով, դեպքերում և կարգով, իսկ սույն մասով սահմանված անձանց օտարերկրյա պետություններում գործող մասնաճյուղերում, դուստր կազմակերպություններում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով: Կենտրոնական բանկը կարող է վերստուգվող անձանց վերաբերյալ իրեն հայտնի դարձած այնպիսի տեղեկություններ հայտնել օտարերկրյա պետությունում սույն մասով սահմանված անձանց նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան մարմնին, որոնք անհրաժեշտ են այդ մարմնին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վերստուգվող անձի՝ տվյալ օտարերկրյա պետությունում ստեղծված մասնաճյուղերի, դուստր ընկերությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ մասնաճյուղ, դուստր ընկերություն ստեղծելուն համաձայնություն տալու համար՝ սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով: |