FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  41

Ընկերության աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերը.
1. Ընկերությունը կարող է կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի հաստատած՝ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված կարգով իր աշխատակիցների միջև տեղաբաշխել (տրամադրել) Ընկերության բաժնետոմսեր կամ այնպիսի ածանցյալ ֆինանսական գործիքներ (գործարքներ), որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը կարող է իրականացվել Ընկերության բաժնետոմսերով (այսուհետ՝ ածանցյալ ֆինանսական գործիքներ): Սույն հոդվածի իմաստով աշխատակից է համարվում նաև Ընկերության ղեկավար պաշտոնատար անձը.
2. Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը Ընկերության ներքին իրավական ակտ է, որով առնվազն նախատեսվում են Ընկերության աշխատակցի կողմից Ընկերության բաժնետոմսերի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների ձեռքբերման, օգտագործման, օտարման և հետգնման դեպքերը, պայմաններն ու կարգը.
3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատակիցների միջև տեղաբաշխված և ածանցյալ ֆինանսական գործիքների վերջնահաշվարկի արդյունքով տրամադրվող բաժնետոմսերի գումարային անվանական արժեքը չպետք է գերազանցի կանոնադրական կապիտալի, իսկ այդ բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակը՝ Ընկերության քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների 25 տոկոսը.
4. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատակիցների միջև տեղաբաշխված (տրամադրված) բաժնետոմսերի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների տնօրինման հնարավորությունը կարող է սահմանափակվել կանոնադրությամբ կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք տարով` սկսած տվյալ բաժնետիրոջը դրանց տեղաբաշխման (տրամադրման) օրվանից.
5. Աշխատակիցների բաժնետոմսերը կամ ածանցյալ ֆինանսական գործիքները տեղաբաշխվում (տրամադրվում) են աշխատակիցների միջև վերջիններիս գրավոր համաձայնությամբ: Աշխատակցի բաժնետոմսերը կամ ածանցյալ ֆինանսական գործիքները կարող են տրամադրվել առանց վճարի, իսկ բաժնետոմսերի դիմաց վճարվող գումարը կարող է ընկերության համապատասխան տեսակի կամ դասի բաժնետոմսերի անվանական արժեքից ցածր լինել։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  41

6. Աշխատակցի հետ աշխատանքային կամ Ընկերության ղեկավար պաշտոնատար անձանց հետ ծառայությունների մատուցման հարաբերությունների դադարեցման դեպքում, բացառությամբ կենսաթոշակի անցնելու դեպքերի, Ընկերությունն իրավունք ունի հետգնելու աշխատակցի բաժնետոմսերը, եթե գործում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված սահմանափակումները: Սույն մասով նախատեսված դեպքերում Ընկերությունն իրավունք ունի հետգնելու աշխատակցի բաժնետոմսերը դրանց շուկայական, սակայն անվանական արժեքից ոչ պակաս գնով.
7. Աշխատակցի բաժնետոմսերն օրենքով նախատեսված դեպքերում հարկադիր օտարելիս բաց Ընկերությունը, եթե գործում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված սահմանափակումները, և փակ Ընկերությունը՝ անկախ նշված սահմանափակումներից, նախապատվության իրավունք ունեն ձեռք բերելու աշխատակցի՝ օտարման ենթակա բաժնետոմսերը տվյալ բաժնետոմսերի շուկայական, սակայն անվանական արժեքից ոչ պակաս գնով.
8. Աշխատակցի բաժնետոմսերի սեփականատիրոջ ժառանգները, եթե գործում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված սահմանափակումները, իրավունք ունեն Ընկերությունից պահանջելու տվյալ բաժնետոմսերի հետգնումը դրանց շուկայական գնով, սակայն ոչ պակաս անվանական արժեքից, կամ պահանջելու դրանք փոխարկել Ընկերության այլ բաժնետոմսերի, եթե այդպիսիք հայտարարված են Ընկերության կողմից, և եթե այդպիսի փոխարկման հնարավորությունը համապատասխան տեսակի (իսկ առկայության դեպքում` նաև դասի)` աշխատակիցների բաժնետոմսերի տեղաբաշխման ժամանակ նախատեսված է եղել կանոնադրությամբ: Աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով կամ կանոնադրությամբ կարող են նախատեսվել աշխատակիցների բաժնետոմսերը հետգնելու կամ ածանցյալ ֆինանսական գործիքներով նախատեսված պարտավորությունները դադարեցնելու՝ Ընկերության պարտավորության այլ դեպքեր, ինչպես նաև դրանց իրականացման կարգն ու պայմանները.
9. Աշխատակցի բաժնետոմսի սեփականատերերը, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում նշված սահմանափակման, օգտվում են նույն իրավունքներից, ինչպիսիք սահմանված են սույն օրենքով և կանոնադրությամբ` դրանց համապատասխանող տեսակի կամ դասի բաժնետոմսերի սեփականատերերի համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  41

10. Աշխատակցի բաժնետոմսերի անվանական արժեքը չպետք է տարբերվի Ընկերության համապատասխան տեսակի կամ դասի բաժնետոմսերի անվանական արժեքից: 11․ Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը հաստատելու մասին, ինչպես նաև աշխատակիցների բաժնետիրացման հետ կապված (այդ թվում՝ Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների մասին) կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրից բխող որոշումներն ընդունում է ընդհանուր ժողովը` դրան մասնակցող` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ։ Աշխատակիցների բաժնետիրացման հետ կապված կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրից բխող որոշումների ընդունումը Ընկերության խորհրդին վերապահված լինելու դեպքում Ընկերության խորհուրդը դրանք ընդունում է խորհրդի անդամների ձայների 3/4-ով, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ.
12. Աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում Ընկերության աշխատակիցների բաժնետիրացման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում: