FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  80

Մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները.
1. Սույն Օրենսգրքով սահմանված անձինք պարտավոր են մաքսային մարմիններ ներկայացնել սույն Օրենսգրքին համապատասխան մաքսային գործառնություններ իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները: Մաքսային մարմիններն իրավասու են սույն Օրենսգրքով սահմանված անձանցից պահանջելու, որ ներկայացվեն միայն այն փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության և անդամ պետությունների այն օրենսդրության պահպանման համար, որի պահպանման նկատմամբ հսկողությունը դրված է մաքսային մարմինների վրա, և որոնք ներկայացնելու պահանջը նախատեսված է սույն Օրենսգրքին համապատասխան.
2. Մաքսային գործառնություններ իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները կարող են դրանք իրականացնելու ժամանակ չներկայացվել մաքսային մարմին, եթե այդ փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) դրանցից վերցված տեղեկությունները և (կամ) մաքսային գործառնություններ իրականացնելու համար մաքսային մարմիններին անհրաժեշտ այլ տեղեկություններ մաքսային մարմինները կարող են ստանալ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերից, ինչպես նաև անդամ պետությունների պետական մարմինների (կազմակերպությունների) տեղեկատվական համակարգերից՝ անդամ պետությունների մաքսային մարմինների և պետական մարմինների (կազմակերպությունների) տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում: Այդ դեպքում սույն Օրենսգրքով սահմանված անձինք մաքսային հայտարարագրում նշում են այդ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների մասին տեղեկությունները կամ սույն Օրենսգրքին համապատասխան դրանք այլ կերպ ներկայացնում մաքսային մարմիններ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  80

Սույն կետի դրույթների իրագործման նպատակներով մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնություններ իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) այդ փաստաթղթերից վերցված տեղեկությունները և (կամ) մաքսային գործառնությունների իրականացման համար մաքսային մարմիններին անհրաժեշտ այլ տեղեկություններ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերից, ինչպես նաև անդամ պետությունների պետական մարմինների (կազմակերպությունների) տեղեկատվական համակարգերից ստանալու հնարավորության մասին տեղեկատվությունը բոլորին մատչելի է դարձվում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում, մաքսային մարմինների պաշտոնական կայքերում այն տեղադրելու և (կամ) այլ եղանակով տեղեկատվություն տարածելու միջոցով.
3. Մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ցանկը, դրանք ներկայացնելու եղանակն ու ժամկետները սահմանվում են սույն Օրենսգրքին համապատասխան.
4. Այն տեղեկությունների կազմը, որոնք տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում մաքսային մարմինները կարող են ստանալ անդամ պետությունների մաքսային մարմինների և պետական մարմինների (կազմակերպությունների) տեղեկատվական համակարգերից, և այդ տեղեկությունները ստանալու կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից, իսկ այն դեպքերում, երբ տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է մեկ անդամ պետության մաքսային մարմինների և պետական մարմինների (կազմակերպությունների) միջև՝ սահմանվում են այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
5. Մաքսային մարմիններն իրավունք չունեն մերժելու փաստաթղթերի ընդունումը վրիպակների կամ քերականական սխալների առկայության պատճառով, եթե դրանց արդյունքում չեն փոփոխվում փաստաթղթերում ներառված այն տեղեկությունները, որոնք ազդում են մաքսային մարմնի կողմից որոշումների ընդունման վրա:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  80

6. Մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթերի կամ թղթային կրիչով փաստաթղթերի տեսքով: Թույլատրվում է ներկայացնել նշված փաստաթղթերի պատճենները (այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթերի թղթային պատճենները), եթե «Միության մասին» պայմանագրով, մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով և ակտերով և (կամ) երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով չի սահմանվել այդ փաստաթղթերի բնօրինակների պարտադիր ներկայացման պայման.
7. Մաքսային գործառնություններ իրականացնելու համար մաքսային մարմիններ կարող են ներկայացվել անդամ պետությունների պետական լեզուներով կամ օտար լեզուներով կազմված փաստաթղթեր: Մաքսային մարմինը իրավասու է պահանջել մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների թարգմանությունը, եթե դրանք կազմված են այն անդամ պետության պետական լեզու չհանդիսացող լեզվով, որի մաքսային մարմին են ներկայացվում այդ փաստաթղթերը.
8. Սույն Օրենսգրքին և երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան՝ մաքսային գործառնություններ իրականացնելու համար կարող են կիրառվել Միության անդամ չհանդիսացող պետություններում կազմված և կիրառվող մաքսային փաստաթղթեր: