FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ և տեսչական մարմինը. Պետական հակահրդեհային ծառայությունն իր ուժերով ու միջոցներով կազմակերպում և ապահովում է հրդեհաշիջում ու վթարային-փրկարարական աշխատանքներ, սահմանված կարգով մշակում է բնակավայրերի և օբյեկտների հրդեհականխարգելիչ միջոցառումներ: Հրդեհային պահպանության մարտական և ծառայողական կանոնագրքերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում լիազորված մարմինն իրականացնում է պետական հակահրդեհային ծառայության ընդհանուր ղեկավարում: Լիազորված մարմնի պետական հակահրդեհային ծառայության և տեսչական մարմնի աշխատակիցները կրում են տարբերանշաններ և համազգեստ` սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Տեսչական մարմինն իրականացնում է պետական վերահսկողություն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կատարում է ստուգումներ, կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի տված կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների ձևերը սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը: Հրդեհների և տեխնիկական անվտանգության վերաբերյալ գործերով դեպքի վայրի պահպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը: