Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 336 Մաքսային կանոնների խախտումների համար պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքները և պարտականությունները. 1. Մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվության ենթարկվող անձն իր նկատմամբ վարույթ սկսվելու պահից ունի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված իրավունքները, ինչպես նաև իրավունք ունի վարույթն իրականացնող մարմնից ստանալու վարույթի ընթացքում իր իրավունքների մասին պարզաբանումներ, առարկելու վարույթն իրականացնող մարմնի գործողությունների դեմ և պահանջելու իր առարկությունները ներառել արձանագրության մեջ, հայտնելու բացարկներ, ծանոթանալու այն նիստերի արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է եղել, դիտողություններ ներկայացնելու արձանագրությունում գրառումների ճշտության և ամբողջականության առնչությամբ, պահանջելու արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն. 2. Մաքսային ոլորտում իրավախախտման համար պատասխանատվության ենթարկվող անձը պարտավոր է կատարել վարույթն իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները, չխոչընդոտել վարույթի իրականացումը: |