Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 16 Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի գերակա խնդիրները. Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի գերակա խնդիրներն են` 1) ոռոգման և խմելու ջրի համակարգերի կայուն շահագործման ապահովումը, կառավարման մեխանիզմների կատարելագործումը. 2) ոռոգման ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավումը, ոռոգելի տարածքների ավելացումը, ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավումը` ոռոգման առկա համակարգերը վերականգնելու և դրանք ընդլայնելու եղանակով` գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ռազմավարության և ծրագրերի իրականացմանը համահունչ. 3) ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունների ֆինանսական կայունության ապահովումը. 4) հավասար, հուսալի, անընդհատ և հասանելի ջրամատակարարման և ջրահեռացման ապահովումը. 5) բնակչության համար ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատչելիության բարձրացումը. 6) անապահով սպառողներին և ջրամատակարարման և ջրահեռացման հավասար և հասանելի ապահովման տեսանկյունից մեկուսացված և խոցելի խմբերում ընդգրկված անձանց ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններից օգտվելու հավասար հնարավորության ապահովումը. 7) ջրային համակարգերի շահագործման, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ոլորտում մասնավոր հատվածի ներգրավումը, համակարգերի մասնակցային կառավարման զարգացումը. 8) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ տրամադրող ընկերությունների գործունեության նկատմամբ մոնիթորինգի և վերահսկողության իրականացումը. 9) շահագործման նվազագույն տեխնիկական պահանջների սահմանումը և հսկողությունը. 10) խմելու ջրամատակարարման, ցամաքուրդային, ոռոգման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների որակի և կառավարման նկատմամբ հսկողության ապահովումը. 11) ջրօգտագործողների կողմից ջրամատակարարման և հեռացվող կեղտաջրերի որակի մոնիթորինգի իրականացման բարելավումը, որն ուղղված է լինելու ջրային ռեսուրսները աղտոտումից պաշտպանելուն. 12) շրջակա միջավայրի աղտոտման նվազեցումը. 13) ջրի հաշվառման համակարգի ներդրումը. 14) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում ջրակորուստների նվազեցումը. 15) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավման նպատակով ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 16 16) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման, կառուցման և շահագործման գործընթացում արդիական տեխնոլոգիաների կիրառումը. 17) ոռոգման նոր տեխնոլոգիաների ներդրումը. 18) ջրային ռեսուրսների մոնիթորինգի իրականացման ապահովումը. 19) ջրամատակարարմանը, ջրահեռացմանը (կեղտաջրերի մաքրմանը) ներկայացվող չափորոշիչների սահմանումը և ապահովումը: |