Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24 Օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն համապատասխան մարմնի լիազորությունները Պրոբացիայի ծառայության կազմակերպման գործում. 1. Օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն համապատասխան մարմինը կազմակերպում, վերահսկում և մեթոդական ղեկավարում է իրականացնում Պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ. 2. Նախարարը` 1) կազմակերպում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում Պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ. 2) արձակում է Պրոբացիայի ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ և տալիս է պարտադիր կատարման ցուցումներ. 3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում է նշանակումներ, կիրառում է կարգապահական և խրախուսանքի միջոցներ. 4) հաստատում է Պրոբացիայի ծառայության կանոնադրությունը, Կառավարության հաստատմանն է ներկայացնում Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը. 5) հաստատում է Պրոբացիայի ծառայության հաստիքացուցակը. 6) քննում է պրոբացիայի ծառայողների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով և իր լիազորությունների սահմաններում կասեցնում, փոփոխում, անվավեր, ուժը կորցրած կամ չեղյալ է ճանաչում Պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները. 7) սահմանում է Պրոբացիայի ծառայության կողմից հաշվետվություններ ներկայացվելու կարգը և ժամկետները. 8) սահմանում է Պրոբացիայի ծառայության չափահաս և անչափահաս շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքները կիրառելու կարգը. 9) հաստատում է պրոբացիայի ծառայողի այցելության ժամանակ պրոբացիայի ծառայողի՝ իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտքն ու ելքն արգելելու, պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարումը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում կազմվող արձանագրությունների ձևերը. 10) սահմանում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու զեկույցը կազմելու, տրամադրելու կարգը և զեկույցի ձևը. 11) հաստատում է կամավորի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և պայմանները. 12) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ: |