Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ article 5 Պետական պարտքի ձևավորման գործիքակազմը. 1. Պետական պարտքի ձևավորման գործիքներն են` 1) ֆինանսական և վարկային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, վարկավորող բազմակողմ հաստատությունների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված փոխառության կամ վարկային պայմանագրերը. 2) պետական գանձապետական, արտարժութային և համայնքային պարտատոմսերը. 3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտքի փոխանցման գործարքի հետևանքով որպես պետական պարտք վերաձևակերպված երրորդ անձանց պարտավորությունները. 4) պետական պարտքի վերաձևակերպման պայմանագրերը. 5) պայմանական պարտավորությունը պարտքային պարտավորություն ձևակերպելու գործարքները. 2. Եթե պարտապանը, որի համար տրվել է բյուջետային երաշխիք, սահմանված ժամկետում չի կատարում իր պարտավորությունը, և պարտատերը պահանջում է բյուջետային երաշխիքի կատարում, ապա երաշխավորված և սահմանված ժամկետում չկատարված պարտավորությունները ձևակերպվում են որպես Կառավարության պարտքային պարտավորություն. 3. Պայմանական պարտավորությունը (բացառությամբ բյուջետային երաշխիքի) ներառվում է պետական պարտքի մեջ, եթե տեղի են ունենում պայմանական պարտավորության հիմքում ընկած դեպքերը կամ պայմանները: Կառավարության պայմանական պարտավորության հիմքում ընկած դեպքերը կամ պայմանները տեղի ունենալու ժամանակ դրանք ձևակերպվում են որպես Կառավարության պարտքային պարտավորություն: Համայնքի պայմանական պարտավորության հիմքում ընկած դեպքերը կամ պայմանները տեղի ունենալու ժամանակ դրանք ձևակերպվում են որպես համայնքի պարտքային պարտավորություն: |