Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 83 Ազատ մրցակցության սահմանափակման արգելումը. Ընկերություններին արգելվում է այնպիսի գործարքներ կնքել, որոնք ուղղված են կամ հանգեցնում են Ընկերությունների միջև ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կամ որոնց հետևանքով Ընկերությունը, նրա հետ փոխկապակցված և համագործակցող անձինք Հայաստանի Հանրապետության ապահովագրական շուկայում ձեռք են բերում գերիշխող դիրք, կամ որը նրանց հնարավորություն է տալիս կանխորոշելու սույն օրենքի 79-րդ հոդվածով սահմանված գործունեության և գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագներն ու պայմանները: Սույն սահմանափակումը չի տարածվում Ընկերության վրա, եթե նա հնարավորություն ունի կանխորոշելու վերոհիշյալ գործունեության կամ գործառնությունների որոշակի տեսակի շուկայական սակագները զուտ այն պատճառով, որ տվյալ գործունեությունը կամ գործառնությունն իրականացնում է միայն տվյալ Ընկերությունը: |