FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  42

Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության ոլորտում քարոզչության արգելումը և գովազդի սահմանափակումը.
1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների գովազդումը և քարոզչությունը (ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գործունեությունն է՝ ուղղված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տարածման ձևերի, պատրաստման մեթոդների, ստացման, օգտագործման և ձեռքբերման տեղերի մասին տեղեկությունների տարածմանը), ինչպես նաև գրականության հրապարակումը և տարածումը զանգվածային լրատվամիջոցներով, նշված տեղեկությունների տարածումը համակարգչային ցանցերով կամ այդ տեղեկությունների տարածման նպատակով այլ գործողություններն արգելվում են.
2. Արգելվում է քարոզել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և պրեկուրսորների առավելությունը միմյանց նկատմամբ.
3. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ընդգրկված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գովազդը կարող է իրականացվել բացառապես մասնագիտական գրականությամբ՝ նախատեսված բժշկական և դեղագործական ոլորտի աշխատակիցների համար: Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղամիջոցների տարածումը գովազդի նպատակով արգելվում է.
4. Սույն հոդվածի նորմերի խախտումը հանգեցնում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
5. Կազմակերպության կողմից սույն հոդվածի առաջին, երկրորդ, և երրորդ մասերով նախատեսված կրկնակի խախտման փաստերի հայտնաբերման դեպքերում սույն օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասով նշված մարմինների ներկայացմամբ, նշված իրավաբանական անձանց գործունեությունը կարող է կասեցվել երեք ամսով կամ դադարեցվել դատարանի որոշմամբ.
6. Սույն հոդվածի հինգերորդ մասով նշված հիմքերով կազմակերպության գործունեության դադարեցման պահանջով կարող է դիմում տրվել դատարան՝ սույն օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասում նշված մարմինների կողմից: