FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  23.5

Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցումը.
1. «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մասնակից կազմակերպության կամ կենտրոնացված թողարկողի սնանկության (անվճարունակության) դեպքում, հիփոթեքային կառավարիչը ռեգիստրում գրանցված ակտիվները և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները, որպես մեկ ամբողջություն, Կենտրոնական բանկի թույլտվության հիման վրա փոխանցում է այլ թողարկողի՝ սույն հոդվածով սահմանված կարգով: Ընդ որում, մասնակից կազմակերպության սնանկության (անվճարունակության) դեպքում նրա այն ակտիվները, որոնք ապահովում են կենտրոնացված թողարկողի կողմից այդ մասնակից կազմակերպությանը տրամադրված ապահովված վերաֆինանսավորման վարկերը, կարող են փոխանցվել կենտրոնացված թողարկողին կամ կենտրոնացված թողարկողի համաձայնությամբ` անվճարունակ չճանաչված այլ թողարկողի, ներառյալ` մասնակից կազմակերպության.
2. Հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները փոխանցելիս այդ պարտատոմսերի սեփականատերերի համաձայնությունը չի պահանջվում.
3. Կենտրոնական բանկի կողմից փոխանցման թույլտվությունն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հիփոթեքային կառավարիչը պարտավոր է այդ մասին հայտարարություն հրապարակել Հայաստանի Հանրապետությունում առնվազն 2000 տպաքանակով տպագրվող մամուլում, Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներով՝ թողարկողի ինտերնետային տնային էջում, ինչպես նաև ծանուցել հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերին.
4. Կենտրոնական բանկի կողմից փոխանցման թույլտվությունն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հիփոթեքային կառավարիչը պարտավոր է գրանցման ներկայացնել ազդագրի փոփոխությունները՝ պայմանավորված թողարկողի փոփոխությամբ: