Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 11.19 Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման գործընթացները և անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումները. 1. Փաստահավաք հանձնաժողովն իր իրավասության շրջանակում անդրադառնում է Ուսումնասիրվող ժամանակահատվածում հանրության գերակա շահերի (պետության կամ հասարակության կարիքների) ապահովման նպատակով սեփականության օտարումների գործընթացում տեղի ունեցած հետևյալ խախտումներին. 1) հանրության գերակա շահերի և հասարակության ու պետության հիմնավորված կարիքների բացակայության և հանրության շահը օտարվող սեփականության սեփականատիրոջ շահից ոչ գերակա լինելու պայմաններում, ինչպես նաև հանրության գերակա շահերի և հասարակության ու պետության կարիքների ներքո սեփականության օտարումները բացառապես կամ առավելապես մասնավոր շահերին և կարիքներին ծառայեցնելու, հանրության գերակա շահ չհետապնդող նպատակներով սեփականության օտարման գործընթացներ նախաձեռնելու և իրականացնելու դեպքեր. 2) օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման նվազ չափ սահմանելու նպատակով գույքի շուկայական արժեքի ակնհայտ ցածր գնահատման դեպքեր և գնահատման կարգի այնպիսի այլ խախտումներ, որոնք ազդել են օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման համարժեք չափի վրա. 3) սեփականության օտարման դիմաց փոխհատուցում չտրամադրելու կամ ոչ համարժեք փոխհատուցում տրամադրելու դեպքեր. 4) սեփականության օտարման գործընթացում անձանց չհիմնավորված վնաս պատճառելու դեպքեր. 2. Փաստահավաք հանձնաժողովն իր իրավասության շրջանակում անդրադառնում է նաև Ուսումնասիրվող ժամանակահատվածում անձի սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելու միջոցով սեփականությունից զրկվելու այնպիսի դրսևորումների` 1) որոնք ողջամիտ ենթադրությամբ տեղի են ունեցել առանց անձի իրական համաձայնության կամ նրա իրական կամքի խաթարմամբ՝ բռնության, սպառնալիքի, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելու միջոցով, առանց փոխհատուցման տրամադրման կամ ակնհայտ նվազ փոխհատուցմամբ կամ ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, 2) որոնց կազմակերպման և իրականացման գործընթացում ներգրավված են եղել կամ ողջամտորեն կարող էին ներգրավված լինել հանրային պաշտոն զբաղեցնող կամ նրանց հետ փոխկապակցված անձինք՝ նման դրսևորումները օգտագործելով իրենց մասնավոր շահերի բավարարման նպատակով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 11.19 3. Փաստահավաք հանձնաժողովը սույն հոդվածով նախատեսված խախտումներն ուսումնասիրելիս հաշվի է առնում նաև դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանների դատական ակտերով բացահայտված (հաստատված) դեպքերը և մեկնաբանությունները. 4. Սույն գլխի իմաստով՝ փոխկապակցված անձ է համարվում անձի հետ փոխկապակցված իրավաբանական անձը («Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 26-րդ կետերի իմաստով), մերձավոր ազգականը (ամուսինը, անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները, անձի ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան և հարսը), ժառանգը կամ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի հետ տվյալ անձը վարում է կամ դեպքերի և իրադարձությունների ժամանակահատվածում վարել է ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն: |