Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 21 Կողմերի հավասարությունը և մրցակցությունը. 1. Դատարանում վարույթն իրականացվում է կողմերի հավասարության և մրցակցության հիման վրա: Կողմերի հավասարությունից և մրցակցությունից շեղում թույլատրվում է միայն ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների վարույթում, համաձայնեցման, համագործակցության և արագացված վարույթներում, ինչպես նաև վճռաբեկ վարույթում և բացառիկ վերանայման վարույթներում. 2. Մեղադրանքը և պաշտպանությունը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր անձինք: Դատարանն ապահովում է դատական նիստին կողմերի մասնակցության իրավունքը. 3. Դատարանը, պահպանելով անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է բոլոր ապացույցները ներկայացնելու և համակողմանի հետազոտելու համար անհրաժեշտ պայմաններ: Դատարանը, կողմի միջնորդությամբ, սույն օրենսգրքով սահմանված կարգով, աջակցում է նրան ձեռք բերելու անհրաժեշտ ապացույցներ. 4. Դատարանում կողմերն օժտված են իրենց դիրքորոշումը ներկայացնելու և պաշտպանելու հավասար հնարավորություններով: Դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն այնպիսի ապացույցներ, որոնց հետազոտման ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար ապահովվել են հավասար պայմաններ. 5. Դատարանը սահմանափակված է մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքներով, սակայն կաշկանդված չէ մեղադրյալին վերագրվող արարքին տրված իրավական գնահատականով: Օրենքի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ կողմերի դիրքորոշումները դատարանի համար պարտադիր չեն: |