FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  235

Բնակարանի, տեղանքի, շենքերի և շինության խուզարկությունը.
1. Քննիչը և քննչական գործողությանը մասնակցող անձինք խուզարկության որոշման հիման վրա մուտք են գործում այն շինություն կամ տեղանք, որտեղ պետք է կատարվի խուզարկությունը.
2. Եթե 234-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձինք ներկա չեն խուզարկությանը, ապա այն կատարվում է համատիրության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի ներկայությամբ.
3. Մեղադրյալի բնակարանում կամ նրան պատկանող կամ նրա տիրապետման ներքո գտնվող շինությունում կամ տեղանքում խուզարկությունը կատարվում է մեղադրյալի մասնակցությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են նրա ներկայությունը խոչընդոտող օբյեկտիվ պատճառներ, կամ երբ խուզարկությանը մեղադրյալի ներկայությունն ապահովելու նպատակով նրան նախապես խուզարկության մասին տեղեկացնելը ողջամտորեն կարող է հանգեցնել տվյալ քննչական գործողության արդյունքով ակնկալվող ապացույցի կորստի կամ վնասման.
4. Խուզարկություն կատարելիս քննիչն իրավունք ունի հարկադրաբար բացելու փակ բնակարանները, շինություններն ու պահեստարանները, եթե շահագրգիռ անձը հրաժարվում է կամովին բացել դրանք, որի մասին նշվում է արձանագրությունում.
5. Քննիչն իրավասու է խուզարկության վայրում գտնվող անձանց արգելելու հեռանալու այդ վայրից, հաղորդակցություն ունենալու միմյանց և այլ անձանց հետ, ինչպես նաև թույլ չտալու այլ անձանց մուտքը խուզարկության վայր մինչև խուզարկության ավարտը: