FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  462

Համաձայնեցման վարույթով լրացուցիչ դատալսումները.
1. Լրացուցիչ դատալսումներն անցկացվում են մեղադրյալի, նրա պաշտպանի, հանրային մեղադրողի, իսկ բանակցություններին մասնակցելու դեպքում` նաև տուժողի պարտադիր մասնակցությամբ.
2. Լրացուցիչ դատալսումներն սկսվում են հանրային մեղադրողի կողմից համաձայնության մասին արձանագրության հրապարակմամբ.
3. Համաձայնության մասին արձանագրության հրապարակումից հետո դատարանը մեղադրյալին հարցնում է, թե արդյոք նրան պարզ է կնքված համաձայնության բովանդակությունը, և արդյոք նա համաձայն է դրան: Այնուհետև դատարանը պարզում է, թե արդյոք մեղադրյալն արտահայտել է իր իրական կամքը, գիտակցում է կնքված համաձայնության հետևանքները և պնդում է արդյոք կնքված համաձայնությունը.
4. Դատարանը պաշտպանին և հանրային մեղադրողին հարցնում է, թե արդյոք նրանք պնդում են կնքված համաձայնությունը.
5. Դատարանը տուժողին հարցնում է, թե արդյոք նա պնդում է կնքված համաձայնությունը` հատուցման ենթակա վնասի չափի մասով.
6. Համաձայնության մասին արձանագրությունը հետազոտելուց հետո դատարանը հեռանում է առանձին սենյակ` նախապես հայտարարելով դատավճռի հրապարակման վայրը, տարին, ամիսը, օրը և ժամը.
7. Եթե սույն հոդվածի 3-5-րդ մասերում նշված հարցերից որևէ մեկին տրվում է ժխտական պատասխան, կամ մինչև դատարանի` առանձին սենյակ հեռանալը սույն հոդվածում նշված անձանցից որևէ մեկը հրաժարվում է կնքված համաձայնությունից, ապա դատարանը որոշում է կայացնում նախնական դատալսումները վերսկսելու մասին: