Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 902 Բանկային ավանդի պայմանագիր. 1. Բանկային ավանդի (դեպոզիտի) պայմանագրով մի կողմը (բանկը), ընդունելով մյուս կողմից (ավանդատուից) ստացված կամ վերջինիս համար ստացված դրամական գումարը (ավանդը), պարտավորվում է ավանդատուին վերադարձնել ավանդի գումարը և պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով տոկոսներ վճարել դրանից. 2. Բանկային ավանդի պայմանագիրը, որով ավանդատուն քաղաքացի է, հրապարակային պայմանագիր է (հոդված 442). 3. Ավանդ մուծված հաշվով բանկի և ավանդատուի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են բանկային հաշվի պայմանագրի մասին կանոնները (50 գլուխ), եթե այլ բան սահմանված չէ սույն գլխի կանոններով կամ չի բխում բանկային ավանդի պայմանագրի էությունից. 4. Սույն գլխի` բանկերին վերաբերող կանոնները կիրառվում են նաև այն վարկային կազմակերպությունների նկատմամբ, որոնք, օրենքին համապատասխան, ավանդներ (դեպոզիտներ) են ընդունում իրավաբանական անձանցից: |