Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 28 Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը և բուժման մեջ գտնվելը. 1. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրվում են հետևյալ արձակուրդները. 1) հիմնական. 2) լրացուցիչ. 3) հիվանդության պատճառով (վերականգնողական): 2. Սպայական կազմի պարտադիր զինծառայողներին տրվում են հետևյալ արձակուրդները. 1) հերթական. 2) լրացուցիչ. 3) հիվանդության պատճառով (վերականգնողական): 4. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրվում է ընդհանուր 21 օրացուցային օր ժամկետով, իսկ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված զորամասերում ծառայություն անցնող շարքային կազմի պարտադիր զինծառայողներին՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով՝ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) հրամանով: Շարքային կազմի պարտադիր զինծառայողին հիմնական արձակուրդը տրվում է երեք հավասար մասերով՝ օրացուցային տարվա համար սահմանված արձակուրդների տրման ժամանակացույցի համաձայն, ընդ որում, հիմնական արձակուրդի առաջին մասը տրվում է ծառայության հինգ օրացուցային ամիսը լրանալուց հետո: Արձակուրդների տրման ժամանակացույցը կազմելիս հիմնական արձակուրդի տրման հերթականությունը որոշվում է` հաշվի առնելով զորամասի (զինվորական կառավարման մարմնի) մարտական պատրաստության ապահովման շահերը և զինծառայողի բարեխիղճ ծառայությունը: Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված 12 ամիս ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրվում է միանվագ 10 օրացուցային օր ժամկետով՝ ծառայության հինգ օրացուցային ամիսը լրանալուց հետո. 5. Սպայական կազմի պարտադիր զինծառայողներին յուրաքանչյուր տարվա համար հերթական արձակուրդը տրվում է` յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար երկու և կես օր հաշվարկով. 6. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին լրացուցիչ արձակուրդ տրվում է հինգ օրացուցային օր տևողությամբ` 1) զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար՝ խրախուսման կարգով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 28 2) ընտանեկան պայմաններից ելնելով՝ զինծառայողին երեխա ծնվելու կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում. 3) սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմաններ ունեցողներին` վեց ամիսը մեկ անգամ. 6.1. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրվում է նաև երկու օրացուցային օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ՝ զինվորական երդում տալու կապակցությամբ. 7. Սպայական կազմի պարտադիր զինծառայողներին լրացուցիչ արձակուրդ տրվում է ընտանեկան պայմաններից ելնելով՝ զինծառայողին երեխա ծնվելու կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում՝ հինգ օրացուցային օր տևողությամբ. 8. Շարքային կամ սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդ տրվում է զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) կողմից` սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված բուժման մեջ գտնվելու կամ վերականգնողական ժամանակահատվածի համար` բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի (այսուհետ` կենտրոնական փորձաքննական մարմին) տեղեկանքի հիման վրա. 9. Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով զինվորական ծառայությունից արձակելու ժամանակ բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության պետի կողմից զինծառայողին կարող է տրվել արձակուրդ մինչև 30 օրացուցային օր տևողությամբ` կենտրոնական փորձաքննական մարմնի եզրակացության հիման վրա. 10. Հիմնական կամ հերթական կամ լրացուցիչ արձակուրդի ընթացքում հիվանդացած շարքային կամ սպայական կազմերի պարտադիր զինծառայողի հիվանդության ժամանակահատվածը չի հաշվարկվում տրված արձակուրդի ժամկետում։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 28 11. Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել անընդմեջ 90 օրացուցային օրը: Բուժման ավարտից հետո շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության կենտրոնական փորձաքննական մարմնի կողմից, որի արդյունքներով կենտրոնական փորձաքննական մարմինը կարող է երկարաձգել բուժման մեջ գտնվելու ժամկետը` մինչև 30 օրացուցային օր, կամ սահմանել վերականգնողական ժամկետ` մինչև 30 օրացուցային օր: Երկարաձգված բուժման կամ վերականգնողական ժամկետի ավարտից հետո շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները կրկին ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության: Ռազմաբժշկական փորձաքննության արդյունքներով կենտրոնական փորձաքննական մարմնի կողմից տրվում է զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը ներառում է զինծառայողի առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը, զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանը, ինչպես նաև զինվորական ծառայության պայմանները, որոնք հակացուցված են զինծառայողի առողջական վիճակին: Զինծառայողի առողջական վիճակի եզրակացության մեջ, կախված զինվորական ծառայությանը նրա պիտանիության աստիճանից, նշվում են` 1) պիտանի է զինվորական ծառայության համար. 2) պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար. 3) սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար. 4) կարիք ունի ծառայողական պարտականություններից մասնակի ազատման` մինչև 15 օր ժամկետով. 5) ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար. 6) ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար. 7) ոչ պիտանի է զինվորական ծառայության համար: 13. Սույն հոդվածով սահմանված արձակուրդների տրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: |