Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 14 Քարոզչության հիմնական կանոնները. 1. Տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձևերով և միջոցներով քարոզչություն իրականացնելու իրավունք ունեն տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը և հասարակական կազմակերպությունները: Քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը. 2. Քարոզչությունն սկսվում է տեղական հանրաքվե նշանակելու մասին համայնքի ղեկավարի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթերորդ օրը, և ավարտվում է քվեարկությունից մեկ օր առաջ: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է. 3. Տեղական հանրաքվեի դրվող յուրաքանչյուր հարցով կարող է գործել մեկ «ԱՅՈ» և մեկ «ՈՉ» քարոզչության կողմ: Սույն հոդվածի 1-ին մասում նշված քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են քարոզչություն իրականացնել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերին միանալու միջոցով կամ առանձին. 4. Քարոզչության իրականացման հանրային միջոցներից (հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի անվճար և վճարովի եթերաժամեր, արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու իրավունք, համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար առանձնացված անվճար տեղեր) կարող են օգտվել «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերը, իսկ այլ անձինք քարոզչության իրականացման հանրային միջոցներից կարող են օգտվել միայն քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի գրավոր համաձայնության հիման վրա՝ համաձայնության մեջ նշված պայմաններով, որոնք չեն կարող հակասել քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված պահանջներին. 5. Տեղական հանրաքվե նշանակելու մասին համայնքի ղեկավարի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը համարվում է «ԱՅՈ» քարոզչության կողմ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 14 6. «ԱՅՈ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ է համարվում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը՝ համայնքի բնակիչների նախաձեռնության դեպքում, համայնքի ղեկավարը՝ իր նախաձեռնության դեպքում և նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրության մեջ որպես ներկայացուցիչ նշված տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշման նախագծին կողմ քվեարկած համայնքի ավագանու անդամներից մեկը՝ համայնքի ավագանու անդամների նախաձեռնության դեպքում. 7. «ՈՉ» քարոզչության կողմ կարող են ձևավորել միայն տեղական հանրաքվե անցկացնելու մասին ավագանու որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած ավագանու անդամները: «ՈՉ» քարոզչության կողմը ենթակա է գրանցման Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղական հանրաքվեի նշանակելու մասին համայնքի ղեկավարի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում. 8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված սուբյեկտների կողմից որպես «ՈՉ» քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 25 քաղաքացուց բաղկացած նախաձեռնող խումբը. 9. «ՈՉ» քարոզչության կողմը ձևավորման պահից եռօրյա ժամկետում գրանցման նպատակով գրություն է ներկայացնում համապատասխան ընտրական հանձնաժողով. 10. Գրության մեջ նշվում է «ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչը, իսկ գրությանը կից ներկայացվում են «ՈՉ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները. 11. Համապատասխան ընտրական հանձնաժողովը գրությունը և փաստաթղթերն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, գրանցում է «ՈՉ» քարոզչության կողմին և նրա լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե չի պահպանվել սույն հոդվածի 7-րդ մասում նշված ժամկետը. 12. Համապատասխան ընտրական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակում է տեղեկատվություն այն մասին, թե ով է հանդիսանում «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմ, ինչպես նաև «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերի լիազոր ներկայացուցիչների անունը, ազգանունը և նրանց հետ կապի միջոցները. 13. Արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 14 1) հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս. 2) պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս. 3) դատավորներին, դատախազներին, քննչական մարմիններում, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներին, զինծառայողներին. 4) ընտրական հանձնաժողովների անդամներին. 5) բարեգործական և կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին. 6) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին, քաղաքացիություն չունեցող անձանց. 7) Մարդու իրավունքների պաշտպանին. 8) Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին. 9) Հաշվեքննիչ պալատի անդամներին. 10) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին. 11) ինքնավար մարմինների անդամներին. 12) Հանրապետության նախագահին. 14. Արգելվում է՝ 1) քարոզչության ժամանակ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 14 2) քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերի հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը: Սույն դրույթների կատարումն ապահովում է ոստիկանությունը: |