Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 16 Կենսաբանական ծնողը. 1. Կենսաբանական ծնողն իր բեղմնունակ սերմը կամ բեղմնունակ ձվաբջիջը տրամադրելու համար դրամական հատուցում չի ստանում. 2. Կենսաբանական ծնողը համարվում է ապագա երեխայի ծնողը և նրա նկատմամբ ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ. 3. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման արդյունքում ծնված երեխայի ծնողի՝ կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատվում է ԴՆԹ-ի որոշման արդյունքով՝ կենսաբանական ծնող հանդիսացող անձի ցանկությամբ. 4. Բուժման արդյունքով հղիությունն արձանագրելուց անմիջապես հետո վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բժշկական կազմակերպությունը պարտադիր տրամադրում է գրավոր տեղեկատվություն կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատելու նպատակով ԴՆԹ-ի որոշման հնարավորության վերաբերյալ: |