FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

Տեղեկատվական ամփոփագրերի տրամադրումն ու հրապարակումը.
1. Բանկը պարտավոր է տեղեկատվական ամփոփագրերը տեղադրել և պահպանել իր պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև դրանք անվճար տրամադրել՝
    1) բանկի տարածքում գտնվող յուրաքանչյուր անձի՝ նրա առաջին իսկ պահանջով.
    2) ավանդատուին՝ մինչև ավանդային պայմանագրի կնքումը և (կամ) հաշվի բացումը.
    3) այն ավանդատուին, որը բանկի հետ կնքել է երեսնօրյա ժամկետը գերազանցող ժամկետային ավանդային պայմանագիր, և այդ պայմանագիրը ենթակա է երկարաձգման` առանց ավանդատուի կողմից բանկին տեղեկացնելու: Այս դեպքում բանկը պարտավոր է տեղեկատվական ամփոփագիրն ավանդատուին տրամադրել կամ առաքել ավանդային պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից տասնհինգ օրացուցային օր առաջ.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում բանկը պարտավոր չէ տեղեկատվական ամփոփագրեր տրամադրել, եթե երկարաձգվող ավանդային պայմանագրի պայմանները չեն փոխվում.
3. Ստորագրությունների մեխանիկական և պատճենահանման այլ միջոցներով ֆաքսիմիլ վերարտադրությունների, էլեկտրոնային թվային ստորագրության կամ ստորագրության այլ նմանօրինակ ձևերով կնքված ավանդային պայմանագրերի համար Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել բանկի կողմից ավանդատուին տեղեկատվական ամփոփագրի տրամադրման նվազագույն պահանջներ: