FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  33

Ծառայողական քննության նյութերին կցվող փաստական տվյալները. Ծառայողական քննություն իրականացնող անձն իրավասու է ծառայողական քննության նյութերին կցելու հետևյալ փաստական տվյալները.
    ա) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի, ծառայողական քննությանն աջակցող անձանց, այլ անձանց բացատրությունները (լրացուցիչ բացատրությունները): Բացատրությունը, այն տվողի ցանկության դեպքում, շարադրվում է անձամբ: Բացատրությունների կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ: Բացատրություն տվողը ծանոթանում է բացատրության արձանագրությանը, այդ մասին նշում է կատարում և ստորագրում դրա յուրաքանչյուր էջը: Բացատրության արձանագրության բոլոր էջերը ստորագրում են նաև բացատրություն վերցնելուն մասնակցած թարգմանիչը, մասնագետը և այլ անձինք: Բացատրություն տալուց կամ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու, ինչպես նաև ֆիզիկապես ոչ լիարժեքության կամ անգրագիտության պատճառով ստորագրելու հնարավորությունից զրկված լինելու դեպքում այդ մասին նշում է կատարվում արձանագրությունում, որը հաստատվում է ծառայողական քննություն իրականացնող անձի և ծառայողական քննությամբ չշահագրգռված այլ անձի ստորագրություններով.
    բ) զննության արձանագրությունները: Ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու և դրանց պատճենները ծառայողական քննության նյութերին կցելու անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողական քննություն իրականացնող անձը լիազորված է կատարել փաստաթղթերի, իրերի, առարկաների, վայրերի, ներառյալ` աշխատասենյակների զննություն, որոնց կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ: Զննություն կատարվում է նաև այն դեպքերում, երբ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի ամենօրյա օգտագործման անհրաժեշտությունից, մեծածավալությունից ելնելով՝ նպատակահարմար չէ դրանք կցել ծառայողական քննության նյութերին: Զննության արձանագրություն է կազմվում նաև այն դեպքերում, երբ կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, ծառայողական քննությանը աջակցող անձը, այլ անձը ներկայացնում են իրենց նշած փաստարկները հիմնավորող փաստաթղթեր և առարկաներ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  33

գ) սույն օրենքով սահմանված ընթացակարգով կազմված տեղեկանքները, որոնք կազմվում են առանձին փաստերի, հանգամանքների առկայությունը, գործողությունների կատարմանը մասնակցելու ենթակա անձանց բացակայությունը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված առանձին գործողությունների կատարման անհնարինությունը փաստելու վերաբերյալ: Տեղեկանքում նշվում են այն կազմելու վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը: Տեղեկանքը ստորագրում են այն կազմողը և ներկա գտնվողները: Տեղեկանքին որպես հավելվածներ կարող են կցվել փաստաթղթերի բնօրինակներ և պատճեններ.
    դ) փորձաքննության եզրակացությունները.
    ե) տեսաձայնագրման կրիչները.
    զ) պետական, տեղական ինքնակառավարման, իրավապահ և այլ մարմինների գրությունները, նրանց հասցեագրված հարցումների պատասխանները, այլ փաստաթղթեր և դրանց պատճենները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական, ինչպես նաև այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների), ինչպես նաև ծառայողական քննությանը մասնակցող մասնագետների եզրակացությունները, կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին և խախտում կատարելու հանգամանքներին վերաբերող այլ տեղեկություններ: