FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  36

Շահութաբաժինների բաշխումը, բանկի կանոնադրական հիմնադրամի նվազեցումը.
1. Բանկն իրավունք ունի որոշում ընդունելու (հայտարարելու) իր մասնակիցներին եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահութաբաժինների վճարման մասին, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով և կանոնադրությամբ.
2. Միջանկյալ (եռամսյակային և կիսամյակային) շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է խորհուրդը: Տարեկան շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը՝ խորհրդի առաջարկությամբ: Միջանկյալ շահութաբաժինների չափը չի կարող գերազանցել նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով բաշխված շահութաբաժնի 50 տոկոսը: Տարեկան շահութաբաժինների չափը չի կարող պակաս լինել արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից: Եթե ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափը սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափին հավասար, ապա տարեկան շահութաբաժիններ չեն վճարվում: Եթե ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափը սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից ավելի, ապա տարեկան շահութաբաժինները վճարվում են սահմանված տարեկան շահութաբաժնի և տվյալ տարում արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների գումարի տարբերությամբ: Ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում ընդունելու շահութաբաժիններ չվճարելու, իսկ բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց, որոնց համար վճարվող շահութաբաժնի չափը սահմանված է կանոնադրությամբ, նաև շահութաբաժինները ոչ լրիվ չափով վճարելու մասին.
3. Տարեկան շահութաբաժինների վճարման ժամկետը սահմանվում է կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի՝ շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ: Միջանկյալ շահութաբաժինների վճարման ժամկետը սահմանվում է խորհրդի՝ միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ, բայց ոչ շուտ, քան տվյալ որոշման ընդունումից 30 օր հետո: Շահութաբաժինների յուրաքանչյուր վճարման համար խորհուրդը կազմում է շահութաբաժիններ ստանալու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակ, որում պետք է ընդգրկվեն`
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  36

ա) միջանկյալ շահութաբաժիններ վճարելու դեպքում` բանկի այն մասնակիցները, որոնք ընդգրկվել են բանկի մասնակիցների ռեեստրում՝ խորհրդի միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշման կայացման օրվանից առնվազն 10 օր առաջ.
    բ) տարեկան շահութաբաժիններ վճարելու դեպքում` բանկի այն մասնակիցները, որոնք ընդգրկվել են բանկի մասնակիցների ռեեստրում՝ բանկի մասնակիցների տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ.
4. Բանկի մասնակիցներին շահութաբաժիններ բաշխելն արգելվում է, եթե այդ պահին բանկի կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը.
4.1. Կենտրոնական բանկը կարող է սահմանափակել բանկի կողմից շահութաբաժիններ բաշխելը, այդ թվում` արտոնյալ բաժնետերերին կամ բանկի այլ մասնակիցների այլ ձևով որևէ եկամուտներ (հատուցումներ) վճարելը, եթե`
    ա) շահութաբաժինների բաշխումը կհանգեցնի կամ կարող է հանգեցնել բանկի ֆինանսական վիճակի վատթարացման,
    (կամ) բ) շահութաբաժինների բաշխման հետևանքով բանկը խախտում է կամ կարող է խախտել առնվազն մեկ տնտեսական նորմատիվ,
    (կամ) գ) բանկը խախտել է կամ շահութաբաժինների բաշխման արդյունքում կխախտի հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերից բարձր (ցածր) սահմանված շեմը (շեմերը).
4.2. Շահութաբաժինների բաշխումը սահմանափակելու կարգը սահմանում է Կենտրոնական բանկը.
4.3. Բանկերը շահութաբաժինների վճարման մասին նախապես ծանուցում են Կենտրոնական բանկին: Ծանուցման կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը.
5. Բանկի փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի նվազեցումը գործունեության ընթացքում՝ դրա հաշվին շահութաբաժիններ բաշխելու կամ այլ ձևերով արգելվում է, բացառությամբ սույն հոդվածի վեցերորդ մասում սահմանված դեպքերի.
6. Բանկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերը (մասնակիցները) իրավունք ունեն բանկից պահանջելու մասնակցության հետգնման գնի որոշում և իրենց պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) կամ դրանց մի մասի հետգնում, եթե՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  36

8. Բանկի կողմից իր բաժնետոմսերը (բաժնեմասերը, փայերը) հետ գնելու դեպքում կանոնադրական հիմնադրամի նվազեցման կամ տվյալ բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) իրացման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից՝ դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) սեփականատերերի ձայների 2/3-ից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  36

ա) որոշում է ընդունվել բանկի վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու մասին, և տվյալ մասնակիցները քվեարկել են բանկի վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու դեմ կամ այդ հարցերով քվեարկությանը չեն մասնակցել.
    բ) կանոնադրության մեջ լրացումներ կամ փոփոխություններ են կատարվել, կամ հաստատվել է կանոնադրությունը նոր խմբագրությամբ, որի հետևանքով սահմանափակվել են նշված մասնակիցների իրավունքները, և նրանք դեմ են քվեարկել կամ քվեարկությանը չեն մասնակցել: Բանկից իրենց մասնակցության հետգնման պահանջի իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմվում է բանկի մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա, այն ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ, որի օրակարգը պարունակում է հարցեր, որոնց ընդունումը հանգեցրել է մասնակիցների իրավունքների՝ սույն մասի առաջին պարբերությամբ նշված սահմանափակմանը: Բանկի կողմից մասնակցության հետգնումը կատարվում է դրա շուկայական արժեքով, որը որոշվում է առանց մասնակցության գնահատման և հետգնման պահանջի իրավունք տվող բանկի գործողությունների հետևանքով առաջացող փոփոխությունները հաշվի առնելու: Բանկի կանոնադրական հիմնադրամի նվազեցում թույլատրվում է նաև «Բանկերի, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում.
7. Մասնակցության հետգնման համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությունը: Կենտրոնական բանկը կարող է մերժել այդ համաձայնություն տալը, եթե՝
    ա) մասնակցության հետգնման դեպքում բանկն ի վիճակի չի լինի լրիվ բավարարելու իր պարտատերերի պահանջները.
    բ) կխախտի հիմնական տնտեսական նորմատիվները.
    գ) մասնակցության հետգնումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ապակայունացմանը: