FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  183

Վերամշակման արդյունքների փոխարինումը համարժեք օտարերկրյա ապրանքներով.
1. Մաքսային մարմնի թույլտվությամբ հնարավոր է վերամշակման արդյունքների փոխարինումն այն օտարերկրյա ապրանքներով, որոնք իրենց նկարագրով, որակով և տեխնիկական հատկանիշներով համապատասխանում են վերամշակման այդ արդյունքներին (այսուհետ սույն հոդվածում՝ համարժեք օտարերկրյա ապրանքներ), եթե Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողությունը վերանորոգումն է, ինչպես նաև եթե Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողություններն իրականացվում են խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների նկատմամբ: Եթե Միության մաքսային տարածք նախկինում ներմուծված և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կազմի մեջ մտնող, անսարք վիճակում գտնվող մասերը, հանգույցները, ագրեգատները Միության մաքսային տարածքից արտահանվել են երաշխիքային վերանորոգման նպատակով, ապա օտարերկրյա այն ապրանքները, որոնք իրենց նկարագրով, որակով և տեխնիկական հատկանիշներով համապատասխանում են վերամշակման արդյունքներին, դիտարկվում են որպես համարժեք օտարերկրյա ապրանքներ՝ առանց հաշվի առնելու դրանց սարքինության և (կամ) մաշվածության աստիճանը.
2. Այն դեպքում, երբ թույլատրվում է վերամշակման արդյունքների փոխարինումը համարժեք օտարերկրյա ապրանքներով, այդ համարժեք օտարերկրյա ապրանքների ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է նախքան Միության մաքսային տարածքից Միության ապրանքների արտահանումը.
3. Վերամշակման արդյունքները համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինելու կարգը և պայմանները սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ: