FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  114

Վարկերի և փոխառությունների գծով վճարվող տոկոսները.
1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝
    1) վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների (այդ թվում՝ լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսների գումարների) այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկին համապատասխանող գումարները: Սույն կետի կիրառության իմաստով՝ վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկին համապատասխանող գումարների հետ համեմատվում են առանձին-առանձին՝ ըստ յուրաքանչյուր վարկի և (կամ) փոխառության.
    2) բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով հարկային տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարների այն մասը, որը հարկային տարվա արդյունքներով գերազանցում է՝
    ա. շահութահարկ վճարողի (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների)՝ հարկային տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի դրական մեծության կրկնապատիկը,
    բ. բանկ կամ վարկային կազմակերպություն համարվող շահութահարկ վճարողի՝ հարկային տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի դրական մեծության իննապատիկը: Հարկային տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի բացասական մեծության դեպքում բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով հարկային տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարները շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում: Սույն կետի կիրառության իմաստով՝ սեփական կապիտալը հաշվարկվում է որպես Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ակտիվների և պարտավորությունների տարբերություն:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  114

Սույն կետի դրույթները չեն տարածվում Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` միջազգային զարգացման կազմակերպություններից ստացված փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների, ինչպես նաև պարտքային արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման միջոցով ներգրավված միջոցների գծով հաշվարկվող տոկոսների գումարների վրա.
    3) բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող շահութահարկ վճարողների ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները, եթե անտոկոս փոխառություններ են տրամադրվել այլ հարկ վճարողների.
    4) բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող շահութահարկ վճարողների ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների այն մասը, որը գերազանցում է այլ հարկ վճարողներին տրամադրված փոխառությունների գծով ստացվող տոկոսների գումարները: Սույն մասի 3-րդ և 4-րդ կետերի կիրառության իմաստով`
    ա. հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի մեծությունը որոշվում է անտոկոս տրամադրված փոխառության գումարի նկատմամբ կիրառելով անտոկոս տրամադրված փոխառության ժամանակահատվածում գործող ստացված վարկերի և (կամ) փոխառությունների տոկոսադրույքներից առավելագույն տոկոսադրույքը,
    բ. հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի մեծությունը որոշվում է տրամադրված փոխառության գումարի նկատմամբ կիրառելով տրամադրված փոխառության ժամանակահատվածում գործող ստացված վարկերի և (կամ) փոխառությունների տոկոսադրույքներից առավելագույն տոկոսադրույքի և տրամադրված փոխառության տոկոսադրույքի դրական տարբերությունը (տոկոսադրույքը),
    գ. համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի մեծությունը չի կարող գերազանցել ստացված վարկերի և (կամ) փոխառությունների գծով հարկային տարում հաշվարկվող տոկոսների գումարները,
    դ. հարկման բազան որոշելիս, համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի մեծությունը որոշելու նպատակով, ստացված վարկերի և (կամ) փոխառությունների գումարների գծով այն տոկոսների գումարները, որոնք, Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետի համաձայն, ներառվում են (կապիտալացվում են) ակտիվի սկզբնական արժեքի մեջ, հաշվարկին չեն մասնակցում: