FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  236

4. Բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, սնանկության կառավարչի կողմից կամ գրավառուի կողմից, անշարժ գույքի կադաստր վարող մարմինը անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցումն իրականացնում է հաշվառող մարմինների կողմից տրված` անշարժ գույքի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ անշարժ գույքի մասով կատարված են անշարժ գույքի հարկի (կազմակերպությունների համար` տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր օբյեկտների մասով անշարժ գույքի հարկի) վճարումները:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  236

Անշարժ գույքի հարկի գումարի վճարումը.
1. Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները (այդ թվում` Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետևյալ ժամկետներում՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները.
    1) ֆիզիկական անձինք՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ.
    2) կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ.
2. Անշարժ գույքի օտարման դեպքում անշարժ գույքի հարկ վճարող ֆիզիկական անձինք մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ անշարժ գույքի մասով անշարժ գույքի հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը, բացառությամբ, երբ օտարումը կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կողմից կամ գրավառուի կողմից.
3. Անշարժ գույքի օտարման դեպքում անշարժ գույքի հարկ վճարող կազմակերպությունները մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար տվյալ համայնքում գտնվող անշարժ գույքի հարկով հարկման բոլոր օբյեկտների մասով անշարժ գույքի հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը, բացառությամբ, երբ օտարումը կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կողմից կամ գրավառուի կողմից: