FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  58

Պաշտոնավարման առանձնահատկությունները.
1. Այն նախարարություններում, որտեղ համալրված են և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը, և մամուլի քարտուղարի պաշտոնը, հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թափուր դառնալը: Թափուր դառնալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, այդ պաշտոնը հանվում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկից՝ դառնալով հայեցողական պաշտոն.
2. Այն նախարարություններում, որտեղ չկա մամուլի քարտուղարի պաշտոն, հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը եռամսյա ժամկետում հանվում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկից՝ դառնալով հայեցողական պաշտոն, և զբաղեցվում է հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի կողմից նույն օրը.
3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջները տարածվում են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա՝ կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու դեպքում.
4. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված պահանջները տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պաշտոնավարող աշխատակազմի ղեկավարների վրա.
5. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջները տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական կառավարման համակարգի մարմիններում և մարզպետարաններում խորհրդականի պաշտոն զբաղեցնող անձանց վրա: Նրանք տասն աշխատանքային օրվա ընթացքում ազատվում են զբաղեցրած պաշտոններից: Մյուս պետական մարմիններում, որտեղ խորհրդականի պաշտոն զբաղեցնող անձինք չեն բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջները, և չկա օրենքով նախատեսված պաշտոնից ազատման այլ հիմք, շարունակում են զբաղեցնել պաշտոնը: Այն պետական մարմիններում, որտեղ սահմանված են խորհրդականի պաշտոններ, և այդ պաշտոնները սահմանված չեն սույն օրենքով, այն զբաղեցնող անձինք տասն աշխատանքային օրվա ընթացքում ազատվում են զբաղեցրած պաշտոններից: