FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  142

Ազատ տնտեսական գոտու տարածքը.
1. Ազատ տնտեսական գոտու տարածքին ներկայացվող պահանջները և այնտեղ կատարվող մաքսային գործառնությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով.
2. Ազատ տնտեսական գոտուն ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը.
3. Միության մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Կառավարությունը կարող է սահմանել ազատ տնտեսական գոտիներ ապրանքների ներմուծման մասին մաքսային մարմիններ ներկայացվող ծանուցումների և մաքսային մարմինների կողմից տրամադրվող թույլտվությունների ձևերը, ինչպես նաև նշված ծանուցումների և թույլտվությունների տրամադրման կարգը.
4. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային մարմինների կողմից ազատ տնտեսական գոտիների տարածք ներմուծվող ապրանքների նույնականացման կարգը.
5. Միության մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ հայտարարատուն վարում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառում.
6. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու կարգը, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը: