Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 Պրոբացիայի ծառայության լիազորությունները. 1. Պրոբացիայի ծառայությունը՝ 1) ապահովում է «Պրոբացիայի մասին» օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը. 2) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարումը. 3) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը. 4) ապահովում է իրավաբանական անձանց նկատմամբ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը. 5) տրամադրում է պրոբացիայի շահառուի վերաբերյալ զեկույցներ, ներկայացնում հաշվետվություններ և միջնորդություններ. 6) վերահսկողություն է իրականացնում պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ. 7) իրականացնում է հաշտարարություն. 8) իրականացնում է վերասոցիալականացման միջոցառումներ. 9) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ: |