FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  106

Ալիմենտի վճարումն ալիմենտ վճարելու պարտավոր անձի մշտական բնակության համար օտարերկրյա պետություն մեկնելու դեպքում.
1. Այն անձը, որը մշտական բնակության համար մեկնում է օտարերկրյա պետություն, կարող է ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքել ընտանիքի այն անդամների հետ, որոնց նա օրենքով պարտավոր է ապրուստի միջոց տրամադրել` սույն օրենսգրքի 87-րդ, 88-րդ, 91-րդ և 92-րդ հոդվածներին համապատասխան.
2. Համաձայնություն չկնքվելու դեպքում շահագրգիռ անձը կարող է դիմել դատարան` ալիմենտի չափը կայուն դրամական գումարով որոշելու և ալիմենտը միանվագ վճարելու կամ ալիմենտի հաշվին որոշակի գույք տրամադրելու կամ այլ եղանակով ալիմենտ վճարելու մասին։