Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 Առողջության համընդհանուր ապահովագրության ընդհանուր բնութագիրը. 1. Առողջության համընդհանուր ապահովագրությունը ոչ կյանքի ապահովագրության տեսակ հանդիսացող պարտադիր ապահովագրություն է: Առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտը կարգավորող այլ օրենքներով և իրավական ակտերով. 2. Առողջության համընդհանուր ապահովագրության օբյեկտն ապահովագրված անձի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող գույքային շահն է՝ պայմանավորված ապահովագրական դեպքը տեղի ունենալու պարագայում ապահովագրական փաթեթի մեջ ներառվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կամ դեղերի տրամադրման դիմաց ամբողջությամբ կամ մասնակի հատուցմամբ. 3. Սույն օրենքով նախատեսված ապահովագրական փաթեթը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, և սույն օրենքով նախատեսված առողջության համընդհանուր ապահովագրության տարածքը Հայաստանի Հանրապետությունն է. 4. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրացիների վրա՝ օրենքով նախատեսված կարգով։ Սույն օրենքը չի տարածվում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններում, հյուպատոսական հիմնարկներում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում կամ դրանց ներկայացուցչություններում աշխատելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրացիների և նրանց ընտանիքների անդամների վրա, որոնց առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: 5․ Սույն օրենքը չի սահմանափակում ապահովագրված անձի իրավունքը ապահովագրական փաթեթում ընդգրկված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, դեղերի ծախսերի հատուցումն ստանալու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առողջության կամավոր ապահովագրության շրջանակներում։ |