FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  56

Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնումը.
1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը կարող է դիմել լիազոր մարմին` օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով իրեն տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման համար.
2. Դիմումում նշվում կամ դրան կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)`
    1) ընդերքի ընդլայնվող տեղամասի նկարագրությունը` մանրամասն գծագրված հատակագծով, սպառիչ տեղեկություններով, տվյալ հանքավայրի հաստատված, մարված պաշարների և օգտակար հանածոյի արդյունահանման տվյալներով.
    2) փոփոխված նախագիծը՝ սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասին և լիազոր մարմնի սահմանած՝ արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան.
    3) նախատեսվող նոր ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մանրամասներ, եթե այդպիսիք նախատեսվում են.
    4) այլ տեղեկություններ` դիմումատուի հայեցողությամբ.
    5) ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանները, հանքի փակման փոփոխված ծրագիրը.
3. Լիազոր մարմինը մերժում է սույն հոդվածով նախատեսված ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ ներկայացված դիմումը, եթե առկա են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված հիմքերը.
4. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը.
5. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի տեղամասի ընդլայնման նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը ծանուցում է դիմումատուին դիմումի գրանցման վերաբերյալ.
5.1. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասը չի կարող ընդլայնվել, եթե՝
    1) ընդերքօգտագործման իրավունքի տրման օրվանից մինչև ընդերքի տրամադրված տեղամասի ընդլայնման վերաբերյալ դիմումի ներկայացման օրն ընկած ժամանակահատվածում ընդերքօգտագործողը չի արդյունահանել թույլտվությամբ տրամադրված օգտակար հանածոյի պաշարների առնվազն 70 տոկոսը․ 2) չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին՝ դիմումի ներկայացման օրվա դրությամբ նախատեսված ծավալով հատկացումները.
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  56

3) չի կատարել դիմումի ներկայացման օրվա դրությամբ օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար նախատեսված ծավալով հատկացումները.
6. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված տեղամասի ընդլայնման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-9-րդ մասերով սահմանված կանոնները.
7. Լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնում հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած: