FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  53

Հանցագործությունների համակցությունը.
1. Հանցագործությունների համակցություն է համարվում միևնույն անձի կողմից մեկ կամ մեկից ավելի արարքներով սույն օրենսգրքով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, եթե նա դրանցից ոչ մեկի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել.
2. Եթե անձի մեկ արարքում առկա են սույն օրենսգրքի միևնույն հոդվածի միևնույն մասի տարբեր կետերով նախատեսված ծանրացնող հանգամանքներ, ապա հանցագործությունների համակցությունը բացակայում է: Այդ դեպքում արարքը որակելիս նշվում են այն բոլոր կետերը, որոնցում նախատեսված հանգամանքներն առկա են անձի արարքում.
3. Հանցագործությունների համակցությունը բացակայում է նաև երկընտրելի օբյեկտիվ կողմ ունեցող հանցակազմերի իրականացման այն դեպքում, երբ միևնույն անձը միասնական դիտավորությամբ կատարում է այդ հանցակազմի օբյեկտիվ կողմի մեջ մտնող մեկից ավելի արարքներ.
4. Հանցագործությունների համակցության դեպքում անձը ենթակա է քրեական պատասխանատվության յուրաքանչյուր հանցագործության համար` սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով: