Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 80 Ազատազրկման դատապարտված անձանց տեսակցությունները. 1. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ստեղծում է համապատասխան պայմաններ՝ ընտանիքի և արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու նպատակով։ Այդ նպատակով քրեակատարողական հիմնարկում ստեղծվում են կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ. 2. Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի տարածքում տրվում են տեսակցություններ. կարճատև՝ մինչև չորս ժամ տևողությամբ, և երկարատև՝ մինչև երեք օր տևողությամբ։ Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատապարտյալներին կարող Է տրվել հինգ օր տևողությամբ երկարատև տեսակցություն՝ քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս բնակվելու իրավունքով։ Այս տեսակցության անցկացման կարգը սահմանվում է քրեակատարողական հիմնարկի կանոնակարգով՝ ելնելով դատապարտյալի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից։ Տրամադրվող տեսակցությունների տեսակը և քանակը սահմանվում են սույն օրենսգրքով. 3. Կարճատև տեսակցություններ տրամադրվում են մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ՝ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչի տեսողական հսկողությամբ։ Երկարատև տեսակցություններ տրամադրվում են միայն մերձավոր ազգականների կամ այն անձանց հետ, ում հետ դատապարտյալն ունի համատեղ երեխա. 4. Դատապարտյալի ցանկությամբ երկարատև մեկ տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատև մեկ տեսակցությամբ, իսկ կարճատև մեկ տեսակցությունը՝ մեկ հեռախոսակապով կամ տեսազանգով. 5. Դատապարտյալին իրավաբանական օգնություն ցույց տալու համար իր գրավոր դիմումի հիման վրա տրվում են տեսակցություններ փաստաբանի հետ՝ առանց քանակի և տևողության սահմանափակման, այդ թվում՝ առցանց տարբերակով։ Փաստաբանի հետ դատապարտյալի տեսակցությունները տեղի են ունենում խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ)։ |
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 80 6. Դատապարտյալը, որի երեխան խնամվում և դաստիարակվում է պետական կամ այլ հաստատությունում, երկու ամիսն առնվազն մեկ կարճատև և վեց ամիսն առնվազն մեկ երկարատև տեսակցության իրավունք ունի իր երեխայի հետ: Այս տեսակցությունների առավելագույն քանակը որոշում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը` հաշվի առնելով դատապարտյալի բնութագիրը, նրա վարքագիծը, կապը երեխայի հետ և ազդեցությունը նրա վրա, ինչպես նաև երեխայի լավագույն շահը. 7. Դատապարտյալի և պետական կամ այլ հաստատություններում խնամվող և դաստիարակվող՝ նրա երեխայի միջև տեսակցություններն իրականացվում են քրեակատարողական հիմնարկի և այն պետական կամ այլ հաստատությունում կամ այլ հաստատության կողմից համատեղ, որտեղ խնամվում և դաստիարակվում է երեխան: Տեսակցության ծախսերը կատարվում են այն քրեակատարողական հիմնարկի հաշվին, որտեղ պատիժ է կրում դատապարտյալը, եթե դատապարտյալի անձնական հաշվին պահանջվող գումարը բացակայում է. 8. Պետական կամ այլ հաստատություններում խնամվող և դաստիարակվող երեխայի հետ տեսակցությունից առաջ, անհրաժեշտության դեպքում, դատապարտյալի և նրա երեխայի հետ իրականացվում է նախապատրաստական աշխատանք սոցիալական աշխատողի, հոգեբանի կամ մանկավարժի կողմից: |