Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 61 Ընդերքօգտագործման վճարների տեսակները. 1. Ընդերքօգտագործումը վճարովի է, բացառությամբ սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով նախատեսված դեպքերի. 2. Ընդերքն օգտագործելիս կատարվում են հետևյալ վճարները` 1) բնապահպանական հարկ` բնապահպանական միջոցառումների իրականացման համար. 2) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն)` ընդերքօգտագործման ընթացքում խախտված հողերի վերականգնման համար. 3) մշտադիտարկումների իրականացման` օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար. 4) պետական սեփականություն համարվող բնական պաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարներ, այդ թվում՝ արդյունահանված մետաղական օգտակար հանածոների կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համար ռոյալթի. 6) ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման պետական տուրք. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու չափերով. 4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված վճարը վճարվում է սույն օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքում և կարգով. 5. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված վճարի չափերի հաշվարկման և վճարման կարգը սահմանում է կառավարությունը. 6. Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված վճարը վճարվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Մեկից ավելի արդյունահանման նպատակ ունեցող հանքային ջրի արդյունահանման թույլտվության դեպքում թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակների դրույքաչափերի հանրագումարով. 7. Լիազոր մարմինը թույլտվության տրման մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է դիմումատուին: Տեղեկացմամբ դիմումատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված հետևանքների մասին: |
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 61 8. Դիմումատուն սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության տրման դիմումը բավարարելու մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում. 9. Դիմումատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Դիմումատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրման դիմումը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածի 8-րդ մասում նշված ժամկետում վճարված լինելու մասին և դիմումատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է թույլտվությունը, ինչպես նաև դրա վերաբերյալ համապատասխան որոշումը. 10. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո, իսկ հայտատուի կողմից պետական տուրքը թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո վճարման դեպքում՝ հայտատուի կողմից պետական տուրքը վճարվելու օրվանից: Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված ժամկետում դիմումատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում: |