FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  209

Վարչական դատարան դիմելը և հայցադիմումը քննելու ժամկետները.
1. Հայցադիմումը վարչական դատարան կարող է ներկայացվել 3 օրացուցային օրվա ընթացքում այն օրվանից, երբ հայցվորն իմացել է կամ պարտավոր էր իմանալ իր ընտրական իրավունքի խախտման մասին.
2. Վարչական դատարանը պարտավոր է սույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը 24 ժամվա ընթացքում ընդունել վարույթ, եթե առկա չեն սույն օրենսգրքի 79-րդ և 80-րդ հոդվածներով սահմանված հիմքերը.
3. Վարչական դատարանը պատճառաբանված որոշմամբ հայցադիմումը վերադարձնում է` նշելով առկա բոլոր ձևական սխալները։ Հայցադիմումում առկա ձևական սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` 24 ժամվա ընթացքում, այն վարչական դատարան կրկին ներկայացնելու դեպքում հայցադիմումը վարչական դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը.
4. Ընտրական հանձնաժողովների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի նկատմամբ հսկողություն իրականացվելու հետ կապված հայցադիմումներ կարող են ներկայացվել նախընտրական քարոզչությունը սկսվելու օրվանից մինչև քվեարկության հաջորդ օրը ներառյալ։ Այդ հայցադիմումները քննվում են հինգ օրացուցային օրվա ընթացքում, քվեարկության օրվան նախորդող հինգից երկու օրացուցային օր առաջ ներկայացված հայցադիմումները` մինչև քվեարկության օրը, իսկ քվեարկության օրը, դրան նախորդող կամ հաջորդող օրը ներկայացված հայցադիմումները` ոչ ուշ, քան ընտրությունների արդյունքների ամփոփման` օրենքով սահմանված ժամկետը լրանալուն նախորդող օրը.
5. Ընտրողների և հանրաքվեի մասնակիցների ցուցակներում տեղ գտած` հայցվորի անձին չվերաբերող անճշտությունները վերացնելու, ցուցակներում լրացումներ կատարելու վերաբերյալ վեճերով հայցադիմումները կարող են ներկայացվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 8 օր առաջ։ Այդ հայցադիմումները քննվում և լուծվում են ստանալուց հետո` եռօրյա ժամկետում։
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  209

6. Ընտրողների և հանրաքվեի մասնակիցների ցուցակներում տեղ գտած` հայցվորի անձին վերաբերող անճշտությունները վերացնելու, հայցվորին ցուցակում ընդգրկելու վերաբերյալ վեճերով հայցադիմումները կարող են ներկայացվել ցանկացած ժամանակ։ Այդ հայցադիմումները քննվում և լուծվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը, բայց ոչ ուշ, քան հայցադիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում.
7. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ հայցադիմումները քննվում և լուծվում են հայցադիմումները ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 7 օրացուցային օրվա ընթացքում.
8. Թեկնածուներին, կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժ կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները վարչական դատարանը քննում և լուծում է հայցադիմումն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը.
9. Եթե սույն օրենսգրքով գործի քննության և լուծման համար այլ ժամկետ սահմանված չէ, ապա ընտրությունների և հանրաքվեների ժամանակ (ընտրությունների, հանրաքվեների նշանակման օրվանից մինչև ընտրությունների, հանրաքվեների արդյունքների ամփոփման ժամանակահատվածը) դատարանը հայցադիմումը քննում և լուծում է 7-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման` օրենքով սահմանված վերջնաժամկետի նախորդ օրը, իսկ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում` 15-օրյա ժամկետում.
10. Սույն հոդվածով սահմանված հատուկ ժամկետների հաշվառմամբ դատավորը նման գործեր քննելիս պետք է ձգտի գործի քննությունն իրականացնել այնպիսի ժամկետում, որ չխաթարվեն հետագա ընտրական գործընթացները։