Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 26 Մասնավոր և ընտանեկան կյանքի գաղտնիությունը. 1. Իրավասու մարմիններն առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ տեղեկություններ կարող են հավաքել, պահել և օգտագործել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, եթե դա անհրաժեշտ է վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու համար. 2. Անձը, որին վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել այնպիսի տեղեկություններ կամ տրամադրել այնպիսի նյութեր, որոնք հետագայում ողջամտորեն կարող են օգտագործվել կամ մեկնաբանվել ի վնաս իրեն, իր ամուսնու կամ մերձավոր ազգականի, իրավունք ունի հրաժարվելու նման տեղեկություններ հայտնելուց կամ նյութեր տրամադրելուց. 3. Արգելվում է փաստաբանական գաղտնիք կազմող տեղեկություններ կամ նյութեր հավաքելը, պահելը կամ օգտագործելը. 4. Վարույթի ընթացքում միջամտությունն անձի նամակագրությանը, հեռախոսային խոսակցություններին և հաղորդակցության այլ ձևերին կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով. 5. Վարույթի ընթացքում անձին վերաբերող և բժշկական (բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ այն ստանալու մասին տվյալի), նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունները կարող են հավաքվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով. 6. Բացառությամբ դեպքի վայրի զննության, անձի բնակարանում ապացուցողական և վարութային այլ գործողություններ կարող են կատարվել դատարանի որոշմամբ կամ տվյալ անձի համաձայնությամբ: Ամեն դեպքում, բնակարանում խուզարկությունը, առգրավումը և դեպքի վայրի զննություն չհամարվող զննությունը կարող են կատարվել միայն դատարանի որոշմամբ. 7. Վարույթի ընթացքում անձի գույքի արգելադրումը ենթակա է պարտադիր դատական ստուգման: |