Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 905.1 Ուսումնական ավանդի տնօրինման և ժառանգման առանձնահատկությունները. 1. Ուսումնական ավանդները չեն կարող գրավադրվել արգելադրվել (դրվել արգելանքի), բռնագանձվել ավանդատուի կամ երրորդ անձի պարտավորությունների դիմաց կամ նրանց սնանկության դեպքում դառնալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց. 2. Ուսումնական ավանդը կարող է գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն այն դեպքերում, երբ երրորդ անձի պարտավորությունները կապված են սույն օրենսգրքի 905 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ուղղություններից, դեպքերից, պայմաններից կամ գործառնություններից բխող պարտավորությունների հետ. 3. Սույն օրենսգրքի 905 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ավանդատուն կամ երրորդ անձը դիմում է բանկ՝ ներկայացնելով համապատասխան ուսումնական հաստատության ուսման վարձի վճարմանն առնչվող՝ ուսումնական ավանդի պայմանագրով նախատեսված փաստաթղթերը: Բանկի՝ ուսումնական հաստատությանն անկանխիկ վճարում կատարելու կարգը սահմանվում է ուսումնական ավանդի պայմանագրով. 4. Ավանդատուի մահվան դեպքում ուսումնական ավանդը հաշվեգրված տոկոսներով ներառվում է ժառանգության զանգվածի մեջ, սակայն չի ժառանգվում սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով. 5. Ուսումնական ավանդը ժառանգում է այն երրորդ անձը, հօգուտ որի ուսումնական ավանդը ներդրվել է: Ընդ որում, երրորդ անձը կարող է ուսումնական ավանդն օգտագործել միայն սույն օրենսգրքի 905 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ուսումնական նպատակներով. 6. Այն դեպքում, երբ երրորդ անձը, հօգուտ որի ուսումնական ավանդը ներդրվել է, հրաժարվում է ուսումնական ավանդն ուսումնական նպատակներով օգտագործելուց կամ չի ներկայացնում ուսումնական ավանդն ուսումնական նպատակներով օգտագործելու իր մտադրության մասին բավարար ապացույցներ, ապա ուսումնական ավանդը ժառանգվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով. 7. Այն դեպքերում, երբ ժառանգված ուսումնական ավանդը մասամբ օգտագործվել է ուսումնական նպատակներով, և առկա է ավանդի, ներառյալ հաշվեգրված տոկոսների մնացորդ, ապա այդ մնացորդը ժառանգվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով: |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 905.1 8. Եթե ուսումնական ավանդի ավանդատուն բացել է մանկական ավանդ և միևնույն բանկի հետ կնքում է ուսումնական ավանդի պայմանագիր՝ հօգուտ միևնույն երրորդ անձի, ապա ավանդատուի ցանկությամբ մանկական ավանդը կարող է փոփոխվել և վերակնքվել որպես ուսումնական ավանդի պայմանագիր՝ առանց պայմանագրի վաղաժամկետ լուծման համար նախատեսված բացասական հետևանքների: Սույն մասի իմաստով մանկական ավանդ է համարվում այն ավանդը, որի պայմանագիրն ավանդատուն կնքում է հօգուտ անչափահաս ֆիզիկական անձի, և որի պայմանները սահմանվում են համապատասխան պայմանագրով: |