Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 15 Տեխնիկական անվտանգության կանոնների և նորմերի խախտման դեպքում կիրառվող կարգադրագրերը. 1. Կարգադրագիրը տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից օրենքով սահմանված կարգով և լիազորությունների սահմաններում ընդունված իրավական ակտ է, որն ուղղված է` ա) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելմանը, եթե այն կամ դրանում օգտագործվող տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական սարքավորումները, շենքերն ու շինությունները չեն համապատասխանում տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին, արտադրական վտանգավոր օբյեկտը սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն կամ չի գրանցվել ռեեստրում, ինչպես նաև արձանագրված խախտումների վերացմանը. բ) արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործման արգելմանը, եթե այն չի համապատասխանում տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին կամ սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն, ինչպես նաև արձանագրված խախտումների վերացմանը. 2. Կարգադրագրով սահմանվում է խախտումը վերացնելու ժամկետը, որը կարող է փոփոխվել արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի համապատասխան հիմնավորման դեպքում. 3. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում դրա կատարման մասին տեղյակ պահել կարգադրագիրն արձակած տեսչական մարմնին. 4. Կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում կարգադրագիրն արձակած տեսչական մարմնին տեղյակ չպահելը համարվում է խախտում, որն առաջացնում է պատասխանատվություն` սույն օրենքով սահմանված կարգով. 5. Կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացվում են կարգադրագիրն արձակած տեսչական մարմնի կողմից` արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի դիմումով, տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին արտադրական վտանգավոր օբյեկտի անհամապատասխանության վերացման դեպքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 15 6. Սույն հոդվածով նախատեսված կարգադրագրերը տալիս, ինչպես նաև կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացնելիս հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով տեսչական մարմինը դիմում է հավատարմագրված անձին կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՝ փորձագիտական եզրակացություն ստանալու համար. 6.1. Կարգադրագիրը, հանդիսանալով նաև որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտ, բովանդակում է՝ 1) կարգադրագիրն ընդունող մարմնի լրիվ անվանումը. 2) կարգադրագրի հասցեատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը. 3) կարգադրագրի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը. 4) կարգադրագրով լուծվող հարցի նկարագրությունը. 5) կարգադրագրի ընդունման իրավական հիմքը. 6) պարտադիր կատարման կամ ձեռնպահ մնալու ենթակա գործողությունների շարադրանքը. 7) կարգադրագրի կատարման ժամկետը. 8) կարգադրագրի գործողության ժամկետը. 9) կարգադրագիրն ընդունող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը (ձեռագիր կամ էլեկտրոնային). 10) կարգադրագրի բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ դատարանը, որին կարող է այդ ակտը բողոքարկվել. 11) կարգադրագիրն ընդունած վարչական մարմնի պաշտոնական կնիքը, եթե այն ստորագրվել է ձեռագիր. 7. Կարգադրագիրը պարտադիր է դրա հասցեատերերի համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դրանով սահմանված ժամկետում, իսկ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու մասով կամովին չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 15 8. Կարգադրագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է կատարման ոչ ուշ, քան դրանով սահմանված ժամկետում: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգադրագիրը՝ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու մասով, ենթակա է անհապաղ կատարման. 8.1. Կարգադրագրի՝ դրանով սահմանված ժամկետում չկատարման դեպքում այն ստուգվող սուբյեկտի կողմից, որի սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել, կամ սկսվել է լուծարման գործընթաց, և միաժամանակ՝ տրված կարգադրագրի չկատարման արդյունքով առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանն սպառնացող անմիջական վտանգ կամ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ, տեսչական մարմինը կարգադրագրի չկատարման փաստն արձանագրելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, դիմում է լիազոր մարմին՝ ներկայացնելով առաջարկություն տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքով արձանագրված և կարգադրագրով սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ. 8.2. Լիազոր մարմինը սույն հոդվածի 8.1-ին մասով սահմանված առաջարկությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեսչական մարմին ներկայացնում է տեղեկություն՝ տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքով արձանագրված և կարգադրագրով սահմանված ժամկետում չվերացված խախտումներն իր կողմից վերացնելու նպատակով համապատասխան գործողությունների, դրանց կատարման համար անհրաժեշտ ժամկետների, ինչպես նաև համապատասխան գործողությունների կատարման նախնական ծախսերի հաշվարկի վերաբերյալ. 8.3. Լիազոր մարմինը սույն հոդվածի 8.2-րդ մասով սահմանված գործողությունների կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տեսչական մարմին ներկայացնում է տեղեկություն կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին ներկայացնում է արձանագրված խախտումների վերացման արդյունքով կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 15 8.4. Սույն հոդվածի 8.3-րդ մասով նախատեսված փոխհատուցման պահանջն ստուգվող սուբյեկտի կողմից այն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, չկատարվելու դեպքում գանձումն իրականացվում է դատական կարգով. 9. Սույն հոդվածով նախատեսված միջոցառումներն իրականացվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 10. Կարգադրագիրը՝ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու մասով, ներկայացվում է հարկադիր կատարման դրա չկատարման փաստը պարզելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում. 11. Կարգադրագիրը հարկադիր կատարման ներկայացնելիս տեսչական մարմինը դրան կից ներկայացնում է այն հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցը և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են՝ 1) կարգադրագիրը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը. 2) կարգադրագրի հիման վրա կատարման ենթակա գործողությունները կամ այն գործողությունները, որոնց կատարումից կարգադրագրի հասցեատեր անձը պետք է ձեռնպահ մնա. 3) կարգադրագրի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը. 4) կարգադրագրի հասցեատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը. 12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր կարող են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել, և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից փաստաթղթերը կարող են ստացվել օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային եղանակով. 13. Կարգադրագիրը հարկադիր կատարման ներկայացնելը դրա հասցեատիրոջը չի ազատում կարգադրագրի պահանջը չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից: |