Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 393 Երաշխիքը դադարելը. 1. Բենեֆիցիարի առջև երաշխիք տված անձի երաշխիքով պարտավորությունը դադարում է` 1) բենեֆիցիարին այն գումարը վճարելով, որով տրված է երաշխիքը. 2) երաշխիքով որոշված ժամկետի ավարտով. 3) բենեֆիցիարի կողմից` երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու և երաշխիքը երաշխիք տված անձին վերադարձնելու հետևանքով. 4) բենեֆիցիարի կողմից` երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու հետևանքով, երաշխիք տված անձին պարտավորություններից ազատելու մասին գրավոր դիմում տալու միջոցով: Սույն կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված հիմքերով երաշխիք տված անձի պարտավորության դադարելը կախված չէ երաշխիքը նրան վերադարձնելուց. 2. Եթե երաշխիք տված անձին հայտնի է դարձել երաշխիքը դադարելու մասին, ապա այդ մասին պետք է անհապաղ տեղեկացնի պրինցիպալին: |