Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 14 Վերահսկողության, տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգը. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ենթակայության ներքո ստեղծվում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգ (վերահսկողության միասնական էլեկտրոնային շտեմարան և տեղեկատվության փոխանակման համակարգ)՝ վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետության ապահովման և վերահսկողության հետ կապված տեղեկատվությունը տնտեսավարող սուբյեկտներին և հանրությանը մեկ տեղում հասանելի դարձնելու նպատակով. 2. Էլեկտրոնային տեղեկատվական համակարգը յուրաքանչյուր տեսչական մարմնից ներառում է յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի և վերահսկողության օբյեկտի ընդհանուր տվյալները, ինչպես նաև տեղեկատվություն համապատասխան ռիսկի խմբում ընդգրկված լինելու, պլանավորված և անցկացված ստուգումների վերաբերյալ և վերահսկողության հետ կապված (այդ թվում՝ տնտեսավարող սուբյեկտների և սպառողների համար նախատեսված) այլ տեղեկատվություն: Էլեկտրոնային տեղեկատվական համակարգում ընդգրկվող տեղեկատվության տեսակները թվարկված են սույն հոդվածի 3-5-րդ մասերում. 3. Հանրության համար բաց է և անվճար հասանելի հետևյալ էլեկտրոնային տեղեկատվությունը. 1) իրականացված վերահսկողության վերաբերյալ ընդունված իրավական ակտերի ցանկը, այդ թվում՝ սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսվածները. 2) խորհրդատվական նյութեր և մեթոդական ուղեցույցներ տնտեսավարող սուբյեկտների համար. 3) ստուգաթերթերը. 4) ռիսկի չափանիշները. 5) ստուգումների տարեկան ծրագրերը. 6) վերահսկողություն իրականացնող մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կատարողականի և գործունեության արդյունավետության ցուցանիշների չափանիշները և այդ ցուցանիշների ու չափանիշների փաստացի գնահատականները. 7) վերահսկողություն իրականացնող մարմինների ծրագրերն ու հաշվետվությունները. 8) վերահսկողության իրականացման հետ կապված այլ ընդհանուր հարցեր. 4. Վերահսկվող տնտեսավարող սուբյեկտին հասանելի է դարձվում իր ռիսկի մակարդակի, իր մոտ անցկացված ստուգումների պատմության ու ծրագրերի և առնչվող այլ տեղեկատվություն, որը պահպանվում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 14 5. Վերահսկողության հետ կապված տեղեկատվությունը, որն ընդգրկվել է վերահսկողության տեխնիկական կամ կազմակերպական և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև համագործակցության իրականացման նպատակներով և չի առնչվում տնտեսավարող սուբյեկտի իրավունքներին և պարտականություններին, չի կարող բաց լինել հանրության համար: Նշված տեղեկատվության տրամադրումը կարգավորվում է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով. 6. Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկատվություն տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 7. Սույն հոդվածով նախատեսված էլեկտրոնային տեղեկատվական համակարգի գործարկումից առաջ վերահսկողություն իրականացնող մարմինները կառավարում են իրենց անձնական տեղեկատվական համակարգերում առկա՝ սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը և հրապարակում են իրենց պաշտոնական կայքէջում: |