Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 11 Պետական արարողակարգային ընթացակարգերը. 1. Օտարերկրյա պետության ղեկավարի այցի ընթացքում նախատեսվում են զրույց Հանրապետության Նախագահի հետ, այցելություն Ազգային ժողով և բանակցություններ վարչապետի հետ. 2. Օտարերկրյա կառավարության ղեկավարի պետական կամ պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են զրույց Հանրապետության նախագահի հետ, բանակցություններ վարչապետի հետ և այցելություն Ազգային ժողով. 3. Օտարերկրյա պետության խորհրդարանի ղեկավարի այցի ընթացքում նախատեսվում են զրույց Հանրապետության նախագահի հետ, բանակցություններ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում և ըստ անհրաժեշտության՝ հանդիպում Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ. 4. Հայաստանի Հանրապետություն պետական այցերի ժամանակ Հանրապետության նախագահի անունից տրվող պաշտոնական ճաշին նախատեսվում է վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և Հանրապետության նախագահի հրավիրած այլ պաշտոնատար անձանց մասնակցությունը. 5. Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցերի ժամանակ Հանրապետության նախագահը մասնակցում է միայն իր անունից տրվող ընդունելություններին. 6. Հայաստանի Հանրապետություն այցելության ընթացքում միջազգային պայմանագրերի ստորագրումը, որպես կանոն, տեղի է ունենում վարչապետի ներկայությամբ. 7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ պաշտոնական արարողություններն անցկացվում են Հանրապետության նախագահի և վարչապետի մասնակցությամբ միջոցառումներին կամ Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների այցելությունների ժամանակ. 8. Պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ ընդունելության կազմակերպման այլ դեպքերը և կարգը սահմանվում են վարչապետի որոշմամբ. 9. Օդային փոխադրամիջոցով Հայաստանի Հանրապետություն այցելող բարձրաստիճան պատվիրակությունների դիմավորման և ճանապարհման արարողակարգային ընթացակարգերը, որպես կանոն, տեղի են ունենում նրանց վայրէջքի օդանավակայանում, իսկ վերգետնյա փոխադրամիջոցներով ժամանող պատվիրակություններինը՝ նրանց ընդունող պետական մարմնի նստավայրում։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 11 10. Հանրապետության նախագահը կամ վարչապետը, որպես կանոն, դիմավորում և ճանապարհում է բարձրաստիճան պատվիրակությանը օդանավակայանում, եթե ժամանում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետության կամ կառավարության ղեկավար կամ ելնելով փոխադարձության սկզբունքից. 11. Բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն պետական և պաշտոնական այցի ծրագրում, որպես կանոն, ներառվում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը. 12. Պետական արարողակարգի միջոցառումների հատուկ ամսաթվեր են՝ 1) ապրիլի 24՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ անփոփոխ արարողակարգով. 2) մայիսի 9՝ Հաղթանակի և խաղաղության տոն. 3) մայիսի 28՝ Հանրապետության տոն. 4) սեպտեմբերի 21՝ Անկախության տոն՝ անփոփոխ արարողակարգով: |