Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ներմուծմանը, արտադրությանը, իրացմանը ներկայացվող ընդհանուր պահանջները. 1. Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել, իրացվել և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով արտադրվել Կառավարության սահմանած անվտանգության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանող ծխախոտային արտադրատեսակները և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները. 2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտահանելու նպատակով արտադրվող ծխախոտային արտադրատեսակները և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կարող են արտադրվել արտահանվող երկրի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան. 3. Հայաստանի Հանրապետությունում իրացվող ծխախոտային արտադրատեսակները ենթակա են համապատասխանության գնահատման. 4. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, ներմուծումը, իրացումը, եթե ծխախոտային արտադրատեսակների ծխում նիկոտինի և խեժի պարունակությունը գերազանցում է Կառավարության հաստատած թույլատրելի սահմանը: Սույն պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վրա. 5. Անձնական օգտագործման նպատակով ֆիզիկական անձինք կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել միայն Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները չգերազանցող ծխախոտային արտադրատեսակներ. 6. Արգելվում է ծամախոտի մեծածախ և մանրածախ վաճառքը Հայաստանի Հանրապետությունում: |