Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 9 Բանկի և ավանդատուի հաղորդակցումը. 1. Բանկի և ավանդատուի միջև ցանկացած հաղորդակցում, որը կապված է ավանդային պայմանագրի պայմանների կամ կողմերի միջև հաղորդակցման կարգի կամ կողմերի իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության սահմանման, փոփոխման կամ դադարեցման հետ կամ վերաբերում է ավանդային պայմանագրի վրա որևէ ազդեցություն ունեցող օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ բանկի ներքին ակտերին, կատարվում է գրավոր եղանակով՝ էլեկտրոնային կապի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, սույն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն. 2. Ավանդատուն իր գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կամ կապի այլ միջոցներով ստանալու պայմանով: Ընդ որում, ավանդատուն իրավունք ունի իր գրավոր դիմումով միակողմանի փոփոխելու հաղորդակցման միջոցը ոչ ավելի, քան տարին մեկ անգամ, և այդ փոփոխությունը կիրառվում է գրավոր դիմումը բանկի կողմից ստանալուց 30 օր հետո իրականացվող հաղորդակցման նկատմամբ։ Ավանդատուն իրավունք ունի նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունն ստանալու բանկի տարածքում՝ առձեռն, որի դեպքում բանկը պարտավոր է նույն տեղեկատվությունը տրամադրել ավանդատուին փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով: Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային, փոստային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում առձեռն ստանալու ավանդատուի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Ընդ որում, բանկն իրավունք չունի ավանդատուին պարտադրելու, այդ թվում՝ ավանդատուի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ ավանդատուն հրաժարվի պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իր իրավունքից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 9 4. Ավանդի գումարի նկատմամբ վճարվող տոկոսների դրույքաչափերի վերաբերյալ ավանդատուի հարցմանը բանավոր պատասխանելու դեպքում բանկի աշխատակիցը պարտավոր է նշել տարեկան տոկոսային եկամտաբերությունը և պարզ տոկոսի տարեկան դրույքաչափը. 5. Ավանդային պայմանագրի պայմանների կամ կողմերի իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության սահմանման, փոփոխման կամ դադարեցման կամ ավանդային պայմանագրի վրա որևէ ազդեցություն ունեցող բանկի ներքին ակտերի փոփոխման դեպքում, որը հանգեցնում է տարեկան տոկոսային եկամտաբերության փոփոխման, բանկը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով տեղեկացնել ավանդատուին նոր պայմանների վերաբերյալ՝ տարեկան տոկոսային եկամտաբերության փոփոխման օրվանից առնվազն 15 օր առաջ. 5.1. Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ սույն հոդվածով և 6-րդ հոդվածով սահմանված հաղորդակցման կարգի խախտման դեպքում բանկն ազատվում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից, եթե նման կարգի ապահովման անհնարինությունը կապված է արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման հետ. 6. Ավանդատուների իրավունքների պաշտպանության նպատակից ելնելով` Կենտրոնական բանկը իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածով նախատեսված հաղորդակցման կարգ, պայմաններ, ձևեր և նվազագույն պահանջներ: |