FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  183.4

Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից վարժական հավաքներից, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելը.
1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ռազմատրանսպորտային պարտականության ապահովման պարտականություն ունեցող պաշտոնատար անձի կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները խաղաղ ժամանակ օրենքով սահմանված կարգով անցկացվող վարժական հավաքներին, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքներին կամ զորախաղերին տարածքային զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված վայր և ժամկետում չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նույն արարքը, եթե կատարվել է կրկին վարչական տույժ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
3. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ռազմատրանսպորտային պարտականության ապահովման պարտականություն ունեցող պաշտոնատար անձի կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները ռազմական դրության ժամանակ տարածքային զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված վայր և ժամկետում չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: