FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  37.1

Պարգևատրումների և խրախուսական այլ վճարումների վճարման սահմանափակումը.
1. Կենտրոնական բանկը կարող է սահմանափակել բանկի կողմից պարգևատրումների և այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և այլն) վճարումը, եթե՝
    ա) պարգևատրումների և այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և այլն) վճարումը կհանգեցնի կամ կարող է հանգեցնել բանկի ֆինանսական վիճակի վատթարացման,
    (կամ) բ) պարգևատրումների և այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և այլն) վճարման հետևանքով բանկը խախտում է կամ կարող է խախտել առնվազն մեկ տնտեսական նորմատիվ,
    (կամ) գ) բանկը խախտել է կամ պարգևատրումների և այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և այլն) վճարման արդյունքում կխախտի հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերից բարձր (ցածր) սահմանված շեմը (շեմերը).
2. Պարգևատրումների և այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և այլն) վճարումը սահմանափակելու կարգը սահմանում է Կենտրոնական բանկը.
3. Բանկերը պարգևատրումների և այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և այլն) վճարման մասին նախապես ծանուցում են Կենտրոնական բանկին: Ծանուցման կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը: