FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  42.1

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի, ղեկավարի տեղակալի և դատախազների, ինչպես նաև գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի պաշտոններում նշանակման կարգը.
1. Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների իրականացումը համակարգող տեղակալի պաշտոնում նշանակում է գլխավոր դատախազը՝ սույն օրենքով սահմանված կարգով ձևավորված՝ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց թվից.
2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում առաջին անգամ պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված և արդարադատության ակադեմիայում համապատասխան ուսուցումն ավարտած անձանց թվից: Տվյալ պաշտոնում հաջորդ նշանակումները կատարում է գլխավոր դատախազը սույն օրենքի 39-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և սույն օրենքի 39-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված առաջխաղացման ցուցակը թափուր լինելու դեպքում տվյալ պաշտոնում նշանակումը կատարում է գլխավոր դատախազը՝ սույն մասի առաջին նախադասությունում նշված կարգով.
3. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնում առաջին անգամ պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված և արդարադատության ակադեմիայում համապատասխան ուսուցումն ավարտած անձանց թվից: Տվյալ պաշտոնում հաջորդ նշանակումները կատարում է գլխավոր դատախազը սույն օրենքի 39-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից.
4. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը սույն օրենքի 38.1-ին հոդվածով նախատեսված կարգով կազմված դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված և արդարադատության ակադեմիայում համապատասխան ուսուցումն ավարտած անձանց թվից: