FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  43

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ և ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԸ.
1. Ընկերությունում ստեղծվում է պահուստային հիմնադրամ` կանոնադրությամբ սահմանված չափով, բայց ոչ պակաս կանոնադրական կապիտալի 15 տոկոսից: Եթե պահուստային հիմնադրամը կազմում է կանոնադրությամբ սահմանված չափից ավելի փոքր մեծություն, ապա հատկացումներն այդ հիմնադրամին կատարվում են շահույթից` առնվազն հինգ տոկոսի չափով, ինչպես նաև Ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբերությունից ստացվող միջոցներից: Պահուստային հիմնադրամն օգտագործվում է Ընկերության կորուստները ծածկելու, ինչպես նաև Ընկերության պարտատոմսերը մարելու և բաժնետոմսերը հետ գնելու համար, եթե Ընկերության շահույթը և այլ միջոցները դրա համար չեն բավարարում: Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար.
2. Օրենքով կամ կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև այլ հիմնադրամներ.
3. Ընկերության զուտ ակտիվների արժեքը գնահատվում է հաշվապահական հաշվեկշռի կամ աուդիտորական վերստուգման տվյալներով` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ապա Ընկերությունը պարտավոր է հայտարարել և սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի նվազումը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  43

Եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվում է, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքը կազմում է բացասական մեծություն կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով կանոնադրական կապիտալի նվազագույն չափ սահմանված լինելու դեպքում Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է սահմանված չափից, ապա Ընկերության գործադիր մարմինը պարտավոր է խորհրդին ներկայացնել արտահերթ ժողովի գումարման պահանջ: Նման դեպքերում արտահերթ ժողովում որոշում է կայացվում Ընկերության լուծարման կամ դրա գործունեությունը շարունակելու մասին: Ընդ որում, գործունեությունը շարունակելու մասին որոշում կարող է ընդունվել, եթե խորհուրդը, իսկ Ընկերությունում խորհուրդ ստեղծված չլինելու դեպքում գործադիր մարմինը ներկայացրել է գրավոր եզրակացություն Ընկերության գործունեությունը զուտ ակտիվների առկա չափի պարագայում շարունակելու նպատակահարմարության և հիմնավորվածության վերաբերյալ՝ հիմք ընդունելով Ընկերության գործունեության ուղղությունները, ոլորտը, առանձնահատկությունները, գործունեության ծրագրերը և այլ հանգամանքներ: Գործունեությունը շարունակելու մասին որոշում ընդունվելու դեպքում Ընկերությունը պարտավոր է այդ մասին 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարություն տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում և գործունեությունը շարունակելու մասին որոշումը ներկայացնել Ընկերության պետական գրանցումն իրականացրած մարմին.
4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում կանոնադրական կապիտալի նվազեցման կամ Ընկերության լուծարման կամ գործունեությունը շարունակելու մասին որոշումը չի ընդունվել, ապա Ընկերության բաժնետերերը, պարտատերերը, ինչպես նաև լիազորված մարմիններն իրավունք ունեն պահանջել Ընկերության լուծարում` դատական կարգով: