FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  378

Մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի օգտագործումը.
1. Մաքսային մարմինները ռիսկերի կառավարման համակարգն օգտագործում են մաքսային հսկողության օբյեկտների և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների ընտրության համար.
2. Մաքսային մարմինները ռիսկերի կառավարման համակարգն օգտագործում են մաքսային հսկողության անցկացման համար՝ ապրանքները մաքսային հսկողության տակ գտնվելու ժամանակահատվածում և սույն Օրենսգրքի 310-րդ հոդվածի 7-րդ կետի երրորդ և չորրորդ պարբերություններով սահմանված ժամկետներում, ինչպես նաև սույն Օրենսգրքի 310-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան մաքսային հսկողության անցկացման համար.
3. Մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի օգտագործման հիմնական նպատակներն են՝
    1) մաքսային հսկողության արդյունավետության ապահովումը.
    2) բարձր մակարդակի ռիսկի ոլորտների վրա ուշադրության կենտրոնացումը և մաքսային մարմինների ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովումը.
    3) Միության մաքսային սահմանով այն ապրանքների տեղափոխման արագացման և պարզեցման համար պայմանների ստեղծումը, որոնց նկատմամբ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառման անհրաժեշտություն չի հայտնաբերվել.
4. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառման լրացուցիչ նպատակներ սահմանվել, այդ թվում՝ ելնելով մաքսային մարմիններին վերապահված խնդիրներից և գործառույթներից.
5. Մաքսային մարմինները ռիսկերի կառավարման համակարգը կարող են օգտագործել Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ իրենց վերապահված պետական հսկողության (վերահսկողության) այլ տեսակների իրականացման ժամանակ.
6. Մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառման ռազմավարությունը և մարտավարությունը, ինչպես նաև դրա գործունեության կարգը սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ: Գլուխ 51 Մաքսային մարմինների կողմից ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը արգելանքի վերցնելը (արգելապահելը)