Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 117 Գործուղման ծախսերը. 1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում գործուղման ծախսերի (մասնավորապես՝ օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտային ծախսեր, ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսեր) այն մասը, որը գերազանցում է՝ 1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման դեպքում՝ հարկային տարվա համախառն եկամտի հինգ տոկոսը, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ և սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի: Պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցման ենթակա գործուղման ծախսերի առավելագույն թույլատրելի մեծությունը հաշվարկելու առումով հարկային տարվա համախառն եկամտի հինգ տոկոսի սահմանափակումը հաշվի չի առնվում. 2) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման դեպքում պատվիրատուի հետ կնքված պայմանագրերում կամ պատվիրատուի կողմից վավերացված հաշվարկային փաստաթղթերում առանձնացված՝ այդ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման իրացման շրջանառության 80 տոկոսը: Սույն կետով սահմանված դեպքերում պատվիրատուի հետ կնքված պայմանագրերի և պատվիրատուի վավերացրած հաշվարկային փաստաթղթերի բացակայության կամ այդ պայմանագրերում ու հաշվարկային փաստաթղթերում աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման իրացման շրջանառությունն առանձնացված չլինելու դեպքում շահութահարկով հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցման ենթակա գործուղման ծախսերի թույլատրելի առավելագույն մեծությունը որոշվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով: Սույն մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերում գործուղվողի՝ գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի ծախսը կարող է նվազեցվել 30 հազար դրամը, իսկ Կառավարության կողմից այլ գումար սահմանված լինելու դեպքում՝ Կառավարության կողմից սահմանված գումարը չգերազանցող գումարի չափով. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 117 3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում՝ գործուղվողի՝ գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի գծով 12 հազար դրամը: Ընդ որում, շինարարություն իրականացնող շահութահարկ վճարողների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերի ամսական հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ շինարարությունում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված՝ տվյալ ամսվա աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը. 2. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ գործուղման ծախսեր են համարվում շահութահարկ վճարողին կամ նրա աշխատողին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով գործուղելու դեպքում գործուղվողին նույն օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում հատուցում տրամադրելու համար կատարվող ծախսերը: |