Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 146 Ապրանքների՝ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանները. 1. Ապրանքների՝ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 212-րդ հոդվածով. 2. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը ավարտելու ժամանակ որպես հայտարարատու կարող է հանդես գալ այն անձը, որը «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի հայտարարատու է, իսկ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, ինչպես նաև դրանց վերամշակումից ստացված արդյունքների նկատմամբ, Միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածին համապատասխան, սեփականության իրավունքի փոխանցում նախատեսող գործարքներ իրականացնելու դեպքում՝ այդ գործարքի կողմ հանդիսացող անձը, որին անցել է սեփականության իրավունքը. 3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 212-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել այն դեպքերը, երբ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կարող են տեղակայված լինել մի քանի ազատ պահեստներում, որոնց համար որպես հայտարարատու հանդես եկող տիրապետողը մեկ իրավաբանական անձ է. 4. Սույն մասով սահմանված դեպքում Կոմիտեն սահմանում է ազատ պահեստների միջև ապրանքների փոխադրման, ինչպես նաև այդպիսի ապրանքների նկատմամբ կատարվող մաքսային գործառնությունները և մաքսային հսկողություն իրականացնելու առանձնահատկությունները: |